«Можно, но деньги-вперед!»: Լևոն Զուրաբյան

«Можно, но деньги-вперед!»: Լևոն Զուրաբյան

Thu, 19 Nov 2026 22:19:36 +0400


ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը. «НО ДЕНЬГИ ВПЕРЕД!

Փաշինյանն ընդդիմությանն առաջարկ է արել։
«Ընդդիմադիրներին ասում եմ՝ եկեք գնանք հանրաքվեի, եթե ժողովուրդը կմերժի Սահմանադրությունը՝ ես հրաժարական եմ տալիս, եթե ժողովուրդն «այո» կասի՝ ես հաջորդ ընտրություններում չեմ առաջադրվի»։
Եթե չիմանայինք, թե ով է առաջարկ անողը, սա կարող էր դիտվել որպես կառուցողական առաջարկ և՛ ընդդիմությանը, և՛ մեր հանրությանը։ Փաշինյանը ցանկանում է տպավորություն ստեղծել, որ նա պատրաստ է անգամ իր անձնական իշխանությունը զոհաբերել հանուն խաղաղության հաստատման։
Բայց մենք գիտենք, թե ով է այս առաջարկն անողը։
1. Նա այն մարդն է, որը մեզ երկու անգամ՝ 2018-ին և 2021-ին, խոստացել է խաղաղություն և երկու անգամ մեր գլխին բերել է աղետալի պատերազմ։
2. Նա այն մարդն է, որը մեզ խաբել է նաև 2019 թվականին՝ ասելով, որ բանակցությունների սեղանին չկա խաղաղության առաջարկ, թաքուն մերժել է այդ հայանպաստ և Արցախը դե ֆակտո անկախ պահող առաջարկը՝ հայտարարելով, որ «Արցախը Հայաստան է, և վերջ», ու մեր ժողովրդին քշել դեպի նախապես կանխորոշված պարտություն։
3. Մի մարդ, որն ամբողջ ժողովրդին խաբում էր, թե «մարտերը Շուշիում» շարունակվում են, երբ արդեն ստորագրում էր կապիտուլյացիան։
4. Սա ասում է մի մարդ, որը 2026 թվականի ԱԺ ընտրություններում զանգվածային կեղծիքներով, ընդդիմադիրների նկատմամբ աննախադեպ բռնաճնշումներով և ԿԸՀ-ի կատարած մանդատագողությամբ յուրացրել է իշխանությունը Հայաստանում, հետևաբար պատրաստ է կեղծել նաև իր իշխանության համար այս ճակատագրական հանրաքվեն։
Ի՞նչ են անում, երբ սերիական խաբեբան և կեղծարարն առաջարկում է իր «ազնիվ խոսքի» վրա հիմնված գործարք։
Մարդկությունը վաղուց ունի նման դեպքերի համար նախատեսված բաղադրատոմսը՝ «Можно, но деньги — вперед!» (Ով չգիտի, թող գուգլ անի այս նախադասությունը)։
Հետևաբար, ո՞րը կլիներ ճիշտ կոնտր-պատասխանն այս «առաջարկին»։
1. Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալիս, ԱԺ խմբակցությունների համաձայնությամբ ընտրվում է նոր վարչապետ։
2. Ընտրվում է ԿԸՀ-ի նոր՝ փոխադարձ վստահություն վայելող կազմ, որն ի վիճակի է երկրում մաքուր հանրաքվե անցկացնել։
3. Բոլոր քաղբանտարկյալներն ազատվում են, որ ապահովվեն հանրաքվերի անցկացման ժողովրդավարական նորմերը:
4. Հանրաքվեի է դրվում միայն մեկ հարց՝ արդյո՞ք Սահմանադրության տեքստից պետք է հեռացվի Անկախության հռչակագրի հիշատակումը։ Այլ հարցերի քննարկումն այս պահին նշանակում է սահմանադրական որևէ բարեփոխում պատանդ դարձնել մի հարցի, որն իրականում Ալիևի պահանջի կատարմանն ուղղված Նիկոլ Փաշինյանի նախաձեռնության միակ նպատակն է։
Քաղաքական ժուլիկների հետ խոսակցությունը պետք է լինի այսքան կարճ ու կոնկրետ»։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ով է համաշխարհային կինոյի ամենահայտնի աստղը, ըստ Variety-ի

Ով է համաշխարհային կինոյի ամենահայտնի աստղը, ըստ Variety-ի Thu, 19 Nov 2026 22:30:01 +0400 Variety-ն…

17 րոպե ago

Քրիս Հեմսվորթի առանձնատունը ենթարկվել է կողոպտիչների հարձակման

Քրիս Հեմսվորթի առանձնատունը ենթարկվել է կողոպտիչների հարձակման Thu, 19 Nov 2026 22:23:30 +0400 Քրիս Հեմսվորթի…

23 րոպե ago

Դիլիջանում մշակութային սով է

Դիլիջանում մշակութային սով է Thu, 19 Nov 2026 22:15:50 +0400 Դիլիջան քաղաքի բնակիչ Լուսինե Գրիգորյանն…

31 րոպե ago

Բրիտանական կառավարությունը ծաղրել է նոր Ջեյմս Բոնդին

Բրիտանական կառավարությունը ծաղրել է նոր Ջեյմս Բոնդին Thu, 19 Nov 2026 22:08:01 +0400 Նույնիսկ Մեծ…

39 րոպե ago

Նիկոլ, եղկելին դու ես, ոտքից գլուխ․ Լևոն Քոչարյան

Նիկոլ, եղկելին դու ես, ոտքից գլուխ․ Լևոն Քոչարյան Thu, 19 Nov 2026 22:06:54 +0400 Եռաբլուրը…

40 րոպե ago

Հրաժարվել է վերականգնել մենամարտերը

Հրաժարվել է վերականգնել մենամարտերը Thu, 19 Nov 2026 22:00:14 +0400 UFC նախկին չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը…

46 րոպե ago