«Հրապարակ». Ես տեսա հեռացող Փաշինյանին, որը փորձում էր երաշխիքներ ստանալ

«Հրապարակ». Ես տեսա հեռացող Փաշինյանին, որը փորձում էր երաշխիքներ ստանալ

Fri, 20 Nov 2026 12:15:05 +0400


ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը նախօրեին Ազգային ժողովում հերթական նյարդային բռնկումներն ու պոռթկումներն էր ունենում` գերազանցելով մինչ այս ցուցադրած նմանատիպ դեպքերը: Շատերը դա մեկնաբանում էին նրանով, որ Դուբլինում Ալիեւի հետ դժվար հանդիպում է ունեցել, եվրոպացիները հրաժարվել են փող տալ, ռուսներն էլ որոշել են կոմպրոմիսի չգնալ: Այնպես որ՝ ամեն ինչ վատ է:

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ կարեւոր չէ, թե ինչ են Դուբլինում խոսել Ալիեւն ու Փաշինյանը, կարեւորն այն է, որ Ալիեւը սահմանափակել է Փաշինյանի մանեւրելու հնարավորությունները: «Հայաստանի ներսում Փաշինյանն ավելի է կոշտացնում իր հռետորաբանությունը, որովհետեւ մանեւրի հնարավորություն չունի: Վերարտադրության համար ջերմոցային պայմաններ են ստեղծել, հիմա եկել է պարտքերը վերադարձնելու ժամանակը: Եվ հիմա Նիկոլ Փաշինյանն էլ գնում է վա բանկային խաղի, շատ հստակ ձեւակերպել է, չէ՞, կա՛մ դուք եք ինձ հեռացնում, կա՛մ ես՝ ձեզ։ Սա՝ մեկ։ Երկրորդը՝ երեկ ես տեսել եմ հեռացող Նիկոլ Փաշինյանին, որը փորձում էր ձեւակերպել իր անվտանգության երաշխիքների հարցը՝ դրան փորձելով մասնակից դարձնել նաեւ ընդդիմությանը»,- հիշեցրեց Սուրենյանցը:

Փաշինյանը, ըստ քաղաքագետի, փորձում է լուծել իր անվտանգության երաշխիքների հարցը, ասում է` եկեք պայմանավորվենք պետության կազմաքանդման գնով սեփական անվտանգության երաշխիքների հարցը: «Ակնհայտ է, չէ՞, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո ինքը, այսպես թե այնպես, որեւէ մեկին պետք չի լինելու, եւ իր իշխանությունն ավարտվելու է, այ, որ ասում էր՝ հաջորդ ընտրություններին չի առաջադրվի: Ես կարծում եմ, որ ինքն այդ խնդիրն է լուծում: Եթե չհաջողի, ապա դիմելու է նոր ռեպրեսիաների, եւ այդ ռեպրեսիաները, իհարկե, չեն լուծելու կայունության եւ իր իշխանության ամրապնդման խնդիրը, իրեն որոշակի ժամանակ են տալու՝ իր իշխանությունը երկարաձգելու: Բայց, մեծ հաշվով, մենք մտել ենք իշխանության անշրջելի ճգնաժամի մի փուլ, որի հանգուցալուծումը, կախված Նիկոլ Փաշինյանի գծից, համեմատաբար սահուն կարող է լինել, եւ ընդհակառակը` կարող է ուղեկցվել ցնցումներով»,- ասաց Սուրենյանցը:

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահը նշում է, որ այդ ցնցումները միշտ անցանկալի են, բայց, բնականաբար, ռեպրեսիաների ռեսուրսն էլ անսպառ չէ, դրանց շարունակականությունը մի օր բերելու է հակազդեցության՝ կարծում է Սուրեն Սուրենյանցը:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Զելենսկին վերջնագիր տվեց Պուտինին

Զելենսկին վերջնագիր տվեց Պուտինին Sat, 21 Nov 2026 13:30:58 +0400 Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին հայտարարել…

16 րոպե ago

Քանի փեսան համայնքապետ է, աներձագը պետք է ասֆալտ անի

Քանի փեսան համայնքապետ է, աներձագը պետք է ասֆալտ անի Sat, 21 Nov 2026 13:25:32 +0400…

22 րոպե ago

Կիպրոսը 50 տարի անց հասավ, արցախցիներն ավելի շուտ կհասնեն, եթե ՀՀ իշխանությունը չխանգարի

Կիպրոսը 50 տարի անց հասավ, արցախցիներն ավելի շուտ կհասնեն, եթե ՀՀ իշխանությունը չխանգարի Sat, 21…

31 րոպե ago

Գերմանիայում անկարգություններ են․ վարչապետը կհեռանա՞

Գերմանիայում անկարգություններ են․ վարչապետը կհեռանա՞ Sat, 21 Nov 2026 13:00:10 +0400 Մոտ 100,000 մարդ մասնակցել…

47 րոպե ago

«Հրապարակ»․ Սահմանադրություն փոխելու համար հարկավոր է սահմանադրական ճգնաժամ

«Հրապարակ»․ Սահմանադրություն փոխելու համար հարկավոր է սահմանադրական ճգնաժամ Sat, 21 Nov 2026 12:45:22 +0400 Երկուշաբթի՝…

1 ժամ ago

Մելանյա Թրամփը լավատես է․ հայտարարություն է արել

Մելանյա Թրամփը լավատես է․ հայտարարություն է արել Sat, 21 Nov 2026 12:30:23 +0400 ԱՄՆ առաջին…

1 ժամ ago