Չէ, Դուք կրքոտ հռետոր չեք
Fri, 20 Nov 2026 13:17:15 +0400
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը քննադատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին օրերի ելույթներն ու նրա հռետորաբանությունը։
Պատգամավորի խոսքով՝ Փաշինյանը, հատելով թույլատրելի բոլոր սահմանները, փորձում է ներկայանալ որպես կրքոտ հռետոր, մինչդեռ պատմության մեջ այդ բնորոշմանը արժանի են բոլորովին այլ գործիչներ։
«Չէ՛, պարոն Փաշինյան, իրականում կրքոտ հռետորներ են Նժդեհը, Չերչիլն ու Արամ Մանուկյանը։ Պատմությունը ձեզ բոլորովին այլ գնահատական է տալու։ Ձեր ագրեսիվ, ոչ նորմատիվային բառապաշարն ու նյարդային պահվածքը հռետորական արվեստի դրսևորումներ չեն, այլ ակնհայտ ցայտնոտի և փակուղու արտահայտություն»,- հայտարարել է Լիլիթ Գալստյանը։