Դուք Արեւմտյան Հայաստան եք երազում, իրենք էլ՝ Արեւմտյան Ադրբեջան
Fri, 20 Nov 2026 14:06:06 +0400
Փաշինյանը հերթական անգամ թիրախավորել է Հայ Յեղափոխական Դաշնակցությանը՝ կուսակցության քաղաքական ծրագրային դրույթները կապելով Ադրբեջանի տարածքային նկրտումների հետ։ Այս անգամ վարչապետը ՀՅԴ-ի՝ Արեւմտյան Հայաստանի գաղափարն օգտագործել է՝ զուգահեռ անցկացնելու Բաքվի առաջ քաշած «Արեւմտյան Ադրբեջանի» թեզի հետ։
«Դուք Արեւմտյան Հայաստան եք երազում, իրենք էլ՝ Արեւմտյան Ադրբեջան»,- հայտարարել է Փաշինյանը։
Ստացվում է, որ Փաշինյանը, քննադատելով ՀՅԴ-ին, միաժամանակ հարթություն է ստեղծում երկու սկզբունքորեն տարբեր իրողությունների համեմատության համար՝ դրանով իսկ քաղաքական բանավեճի կենտրոն բերելով հենց Ադրբեջանի առաջ քաշած թեզը։