Սիրուշոն ազդարարել է «Պրեգոմեշ մթերք 2» հավաքածուի թողարկման մասին
Fri, 20 Nov 2026 15:45:23 +0400
Սիրուշոյի Pregomesh ապրանքանիշը պատրաստվում է ներկայացնել «Պրեգոմեշ մթերք» հավաքածուի երկրորդ ալիքը։ Այս տարվա օգոստոսին թողարկված անակնկալ կախազարդերի շարքը շարունակվում է նոր հավաքածուով, որն այս անգամ ներառելու է 11 նոր տեսակ։
Նոյեմբերի 17-ին ապրանքանիշը սոցցանցերում առաջին ակնարկն է հրապարակել՝ նոր հավաքածուն ներկայացնելով աշնանային տրամադրությամբ։ «Աշունը եկավ ու հետը բերեց մի մեծ զամբյուղ, մեջը՝ մի բուռ արև, մի ամբողջ հայկական բակի տերևաթափ ու մի թաքուն ուրախություն», – ասվում է հրապարակման մեջ։ Նույն գրառմամբ հայտարարվել է «Պրեգոմեշ մթերք 2»-ի մոտալուտ թողարկման մասին, ինչպես նաև բացահայտվել է նոր հավաքածուի կախազարդերի քանակը՝ 11։
Նոյեմբերի 18-ին Pregomesh-ը հրապարակել է ևս մեկ ակնարկ՝ այս անգամ շեշտադրելով հավաքածուի գաղափարը։ «Այս անգամ շուկայից այգի գնացինք՝ մի մեծ զամբյուղ մթերք հավաքելու», – գրել է ապրանքանիշը՝ նշելով, որ նոյեմբերի 20-ին կներկայացնի հավաքածուի պարունակությունը։