Դեմքդ տեսնել չեն ուզում, իսկ դու ուղե՞րձ ես հղում ժողովրդին

Դեմքդ տեսնել չեն ուզում, իսկ դու ուղե՞րձ ես հղում ժողովրդին

Fri, 20 Nov 2026 17:15:37 +0400


Օրվա ընթացքում բազմաթիվ գրառումներ ու զանգեր եմ ստանում, որոնք, խոստովանեմ, սարսափեցնում են ինձ։ Մարդիկ խնդրում են, որ Փաշինյանի մասին հոդված գրելիս նրա լուսանկարը չտեղադրեմ։ Ասում են՝ նրա դեմքը տեսնելն անգամ անսահման զայրույթ ու ցավ է պատճառում իրենց։
-Իսկ նրա մասին գրելիս ո՞ւմ նկարը տեղադրեմ,- հարցնում եմ։
– Միայն թե իրենը չլինի,- պատասխանում են։

Թվում է՝ փոքրիկ, նույնիսկ աննշան թվացող խնդրանք է։ Բայց իրականում դրա մեջ շատ ավելի մեծ ու խորքային բան կա, քան կարող է թվալ առաջին հայացքից։

Հոգեբանության մեջ կա մի երևույթ, երբ մարդը որոշակի անձի հետ կապված այնքան ուժեղ բացասական հույզեր է կուտակում, որ նույնիսկ նրա դեմքը դառնում է այդ հույզերի ազդակը։ Այլևս կարիք չկա լսելու նրա խոսքը, հասկանալու ասելիքը կամ գնահատելու հերթական քայլը։ Բավական է տեսնել դեմքը, և մարդու մեջ արթնանում են զայրույթը, ցավը, վիրավորանքը, անարդարության ու անզորության զգացումը։

Սա պարզապես հակակրանք չէ։ Սա հոգեբանական մերժում է։ Երբ մարդու դեմքը դառնում է ցավոտ հիշողությունների, չմարսված ողբերգությունների և կուտակված դժգոհության խորհրդանիշ։
Այստեղ մի շատ կարևոր հանգամանք կա։ Մարդիկ չեն խնդրում, որ նրա մասին չգրեմ։ Չեն ասում՝ մի՛ քննադատեք, մի՛ հիշատակեք։ Ասում են՝ գրեք, բայց նրա դեմքը ցույց մի՛ տվեք։

Այսինքն՝ նրանք չեն ուզում լռել։ Պարզապես չեն ուզում տեսնել, լսել նրան։
Ղեկավարի համար սա լուրջ ազդանշան է, ահազանգ։ Մինչդեռ Փաշինյանն ասում է. «Երկուշաբթի կհրապարակվի նոր Սահմանադրության նախագիծը, և ես ուղերձով կդիմեմ ժողովրդին»։ Դեմքդ տեսնել, ձայնդ լսել չեն ուզում, իսկ դու ուղե՞րձ ես հղում ժողովրդին․․․
Ո՞ր ժողովրդին։

Այն ժողովրդի՞ն, որի զգալի մասը նույնիսկ քո լուսանկարը տեսնել չի ուզում, որովհետև այն հիշեցնում է իր կորուստների, պարտության, չիրականացված խոստումների ու չսպիացած վերքերի մասին։

Այն ժողովրդի՞ն, որը դեմ է քվեարկել Սահմանադրության՝ իր ընկալմամբ ալիևյան պահանջներին համապատասխանեցմանը և ուզում է իր Անկախության հռչակագրի վրա հիմնված պետություն ունենալ։

Դու դեռ խոսում ես ժողովրդին ուղերձ հղելու մասին, բայց մի կարևոր բան կարծես չես ընդունում. ժողովրդին դիմելու համար միայն խոսափող ու պետական պաշտոնը բավարար չեն։ Պետք է նաև լսարան, որը պատրաստ է քեզ լսել, տեսնել։
Երբ մարդիկ խնդրում են, որ նույնիսկ քո լուսանկարը չտեղադրեն, գուցե ժամանակն է հասկանալու, որ խնդիրը ոչ թե քո ասելիքն է, այլ այն, որ քեզ այլևս չեն ուզում լսել, տեսնել։

Ամենասարսափելին այն չէ, որ մարդիկ չեն ուզում տեսնել քո դեմքը։ Ամենասարսափելին այն է, որ դու դեռ պատրաստվում ես ժողովրդին դիմել՝ կարծես ոչինչ չի պատահել, կարծես այդ ժողովուրդը քեզ դեռ սպասում է։
Սա քաղաքական վստահության փլուզման ամենախոսուն պատկերն է։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Արցախցիների անձնագրերում «Ադրբեջան» ծննդավայրի նշման պատճառը ոչ թե միջազգային ստանդարտներն են, այլ քաղաքական որոշումը

Արցախցիների անձնագրերում «Ադրբեջան» ծննդավայրի նշման պատճառը ոչ թե միջազգային ստանդարտներն են, այլ քաղաքական որոշումը Fri,…

6 րոպե ago

Սոված ադրբեջանցի զինվորներն այդպես էլ չկշտացան ու չհեռացան և դիրքերն առաջ բերեցին

Սոված ադրբեջանցի զինվորներն այդպես էլ չկշտացան ու չհեռացան և դիրքերն առաջ բերեցին Fri, 20 Nov…

23 րոպե ago

Որոշումը կայացվել է․ պատրաստ է Վահագն Խաչատուրյանի հրամանագիրը

Որոշումը կայացվել է․ պատրաստ է Վահագն Խաչատուրյանի հրամանագիրը Fri, 20 Nov 2026 17:07:06 +0400 Նախագահ…

27 րոպե ago

Չլինի ծանրամարտիկ ես եղել, ոչ մեկս չի իմացել

Չլինի ծանրամարտիկ ես եղել, ոչ մեկս չի իմացել Fri, 20 Nov 2026 16:59:30 +0400 Փաշինյանի…

34 րոպե ago

Լեհաստանում նոր դեսպան է նշանակվել

Լեհաստանում նոր դեսպան է նշանակվել Fri, 20 Nov 2026 16:57:24 +0400 ՀՀ նախագահի հրամանագիրը Լեհաստանի…

36 րոպե ago

Մոսկվան՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխհարաբերությունների մասին

Մոսկվան՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխհարաբերությունների մասին Fri, 20 Nov 2026 16:45:56 +0400 2020–2022 թվականներին Ռուսաստանի…

48 րոպե ago