Սա սահմանադրական հանրաքվե չէ, հանրաքվե է նոր կապիտուլյացիա ստորագրելու հարցով

Սա սահմանադրական հանրաքվե չէ, հանրաքվե է նոր կապիտուլյացիա ստորագրելու հարցով

Fri, 20 Nov 2026 18:15:14 +0400


Վերջապես Նիկոլ Փաշինյանն այնքան անկեղծացավ, որ կրկնեց այն, ինչ արդեն երկու տարուց ավելի ասում է Ալիեւը՝ մենք խաղաղության պայմանագիր չենք ստորագրում Հայաստանի իշխանության, այլ Հայաստանի ժողովրդի հետ։ «Մենք բերելու ենք` խաղաղությունը դնելու ենք ձեզնից յուրաքանչյուրի առաջ, եւ դուք որոշելու եք` ստորագրում եք էդ խաղաղությունը, թե չէ, ու ձեզնից յուրաքանչյուրն էդ խաղաղությունը ստորագրելու ա Ադրբեջանի հետ, ստորագրելու ա Ալիեւի հետ»,- երեկ իր ելույթում հայտարարեց Փաշինյանը։ Սրանով նա հերթական անգամ հաստատեց, որ սահմանադրության հանրաքվեն ոչ մի կապ չունի սահմանադրություն փոխելու հետ, իրականում՝ սահմանադրության հանրաքվեն Ադրբեջանի հետ կապիտուլյացիա ստորագրելու ակտ է, որը պետք է ստորագրի յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի` կողմ քվեարկելով Ալիեւի ներկայացրած նախագծին։ Փաստացի, սահմանադրության նախագիծ ասվածը կապիտուլյացիայի ակտ է, եւ Ալիեւը պահանջում է, որ մինչեւ, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի ստորագրումը Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի իր կողմ քվեարկությամբ ստորագրի այդ կապիտուլյացիայի տակ։ Փաշինյանը հիմա հանդես է գալիս կապիտուլյացիայի ստորագրման քարոզչական շտաբի պետի պաշտոնում, իսկ քարոզչության հիմնական զենքը վախ ներշնչելն է՝ չեք ստորագրի կապիտուլյացիան, դեմ կքվեարկեք՝ Ալիեւը պատերազմ կսկսի եւ բոլորիդ կսպանի։

Փաշինյանը վաղուց Հայաստանի հասարակության լեգիտիմ ներկայացուցիչը չէ, նա Ալիեւի լեգիտիմ՝ օրինական ներկայացուցիչն է Հայաստանում, առնվազն այն պահից, երբ Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, համաձայնություն տալով, որ Ադրբեջանը շրջափակի եւ հայաթափի Արցախը։ Նա ասում եւ անում է այն, ինչն իրեն պարտադրում է Ալիեւը։ Չի էլ թաքցնում, որ ինքը պատանդի կարգավիճակում է․ ասում է` հոգնել եմ իշխանությունից, եթե կարող եք, հեղափոխություն արեք եւ պատի տակ գնդակահարեք, հասկանալով, որ դրանից ավելի մեղմ պատիժ իր գործած հանցանքների համար դժվար էլ թե հնարավոր լինի կայացնել, բայց քանի դեռ ինքն Ալիեւի ենթական է, կատարելու է նրա հրահանգները, ընդ որում` բուլդոզերով։

Ալիեւը Փաշինյանի միջոցով հայ հասարակությանը նաեւ սպառնում է, որ եթե դուք դեմ քվեարկեք սահմանադրությանը, նույնն է, թե կապիտուլյացիային, ապա դրա հետեւանքը լինելու է նոր պատերազմը, որ ընդդիմությունը եւ նրան աջակցող հասարակությունը վախենան եւ միանան կապիտուլյացիային։ Ընդդիմությունն ասում է, որ դեմ է դրան եւ ունի հանրային աջակցություն։ Փաշինյանը փորձում է էլ ավելի մեծ սարսափ ներշնչել իրեն մերժող հասարակությանը, որ նրանք պատերազմի սպառնալիքի տակ հրաժարվեն իրենց համոզմունքներից եւ չընդդիմանան կապիտուլյացիային։ Փաշինյանն իր ենթակա քարոզիչներով ներշնչում է այն միտքը, որ դրան այլընտրանք չկա․ կարդացեք Արգիշտի Կիվիրյանին կամ Թաթուլ Հակոբյանին եւ կհամոզվեք, թե որքան ընդգրկուն է Փաշինյանի թուրքահպատակության ընդունման քարոզչական թիմը։ Արդյո՞ք կապիտուլյացիային եւ պատերազմի սպառնալիքին կա այլընտրանք, եւ ո՞րն է այդ այլընտրանքը։

Նախ՝ եթե ընտրությունը կամավոր կապիտուլյացիայի եւ պատերազմի սպառնալիքի միջեւ է, ապա, միանշանակ, պետք է մերժել առաջինը։ Եթե պատերազմի սպառնալիքի դեպքում տեսական եւ գործնական հնարավորություն կա, որ Հայաստանը կարող է դիմադրել եւ հաղթել, հայ հասարակությունը մի անգամ չէ, որ նույնիսկ անհուսալի թվացող պայմաններում հաղթել է անպարտ թվացող թշնամիներին։ Կամավոր կապիտուլյացիա ստորագրելու դեպքում Ադրբեջանը գրավելու եւ հնազանդեցնելու է հայ ժողովրդին, առանց զենք կիրառելու եւ մի փամփուշտ կրակելու, հայ հասարակությունը ձեռքերը վեր է բարձրացնելու եւ հանձնվելու է ադրբեջանական գերության։ Չինացի ռազմական ստրատեգներից մեկն ասել է, որ պատերազմ վարելու բարձրագույն ձեւը թշնամու հնազանդեցումն է` առանց պատերազմի եւ ռազմական գործողությունների։ Ալիեւը հիմա դա է անում։ Իր հազարամյա պատմության ընթացքում հայ ժողովուրդը բազմաթիվ անգամներ է պատերազմել իր թշնամիների դեմ, հաղթել է, պարտվել է շատ դեպքերում, կորցրել իր անկախությունը, բայց ոչ մի անգամ կամավոր, ընդամենը վախի ու սպառնալիքի ազդեցության տակ չի գնացել եւ չի ընդունել օտարի հպատակությունը։ Փաշինյանը երբ հայտարարում է, որ աննախադեպ բան է անելու, հենց այս աննախադեպը երեւի նկատի ունի, որը, անշուշտ, նրա մոտ չի ստացվելու։

2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ հայ հասարակությունն արդեն մի անգամ մերժել է Ադրբեջանի հետ կապիտուլյացիայի ստորագրումը՝ մերժելով ադրբեջանական դրածո կապիտուլյանտին եւ նրա խունտային։ Եթե Փաշինյանն իսկապես հաշվի առներ հասարակության կարծիքը, վաղուց հեռացած կլիներ։ Բայց նա մտածում է, որ հունիսի 7-ի ընտրությունների ժամանակ ինքը բավարար վախ եւ սարսափ չներշնչեց հայ հասարակությանը եւ եթե հիմա մեծացնի դրա դոզան, մարդկանց վախեցնի թուրքական բայրաքթարներով ու ադրբեջանական այլ զինատեսակներով, դրանցից զոհվելու եւ սպանվելու վախով, կարող է հասնել իր համար ցանկալի արդյունքի։ Նրա երեկվա հիստերիան այն բանի վկայություն էր, որ դա իրեն չի հաջողվում։ Դա Ալիեւից ու նրա սպառնալիքներից անձնական վախի դրսեւորման արդյունք էր։

Փաշինյանը մի օր կանգնելու է «գնդակահարության պատի տակ», հարցն այն է, թե ով նրան կկանգնեցնի այդ պատի տակ` Ալիե՞ւը՝ իր պահանջները չկատարելու համար, թե՞ հայ հասարակությունը` իր դեմ գործած ոճիրների եւ չարագործությունների համար։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ովքեր են հավակնելու ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնին

Ովքեր են հավակնելու ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնին Fri, 20 Nov 2026 18:30:59 +0400 Ֆուտբոլի Ճապոնական ֆեդերացիայի…

3 րոպե ago

Ընդդիմադիր գործչի գրասենյակում խուզարկություն են անում

Ընդդիմադիր գործչի գրասենյակում խուզարկություն են անում Fri, 20 Nov 2026 18:00:43 +0400 Ֆրանսիայի ընդդիմադիր «Ազգային…

33 րոպե ago

Աղմուկ ԱՄՆ Կոնգրեսում․ հանրապետականները զանգվածաբար բացակայում են նիստերից

Աղմուկ ԱՄՆ Կոնգրեսում․ հանրապետականները զանգվածաբար բացակայում են նիստերից Fri, 20 Nov 2026 17:49:00 +0400 ԱՄՆ…

45 րոպե ago

Չի՞ գիտակցում, որ Եռաբլուրը հիշատակվելու է քանի դեռ կենդանի են զոհվածներին հիշողները

Չի՞ գիտակցում, որ Եռաբլուրը հիշատակվելու է քանի դեռ կենդանի են զոհվածներին հիշողները Fri, 20 Nov…

48 րոպե ago

Թրափն արձագանքել է վարչապետ Տուսկի բացասական խոսքերին

Թրափն արձագանքել է վարչապետ Տուսկի բացասական խոսքերին Fri, 20 Nov 2026 17:30:51 +0400 ԱՄՆ նախագահ…

1 ժամ ago

Թրափն արձագանքել է վարչապետ Տուսկի բացասական խոսքերին

Թրափն արձագանքել է վարչապետ Տուսկի բացասական խոսքերին Fri, 20 Nov 2026 17:30:51 +0400 ԱՄՆ նախագահ…

1 ժամ ago