Դեմ է, որ Starlink-ն օգտագործվի ռազմական նպատակներով
Fri, 20 Nov 2026 19:30:47 +0400
Իլոն Մասկը հայտարարել է, որ Starlink-ն ի սկզբանե ստեղծվել է քաղաքացիական կարիքների համար եւ նախատեսված չէ հարձակողական ռազմական գործողույունների, մասնավորապես՝ դրոնային հարձակումները կառավարելու համար։ Այս մասին գրում է The New York Times պարբերականը։ Գործարարը նշել է, որ ռազմական խնդիրների համար գոյություն ունի առանձին Starshield համակարգը, որը վերահսկվում է ամերիկյան ֆեդերալ կառավարության կողմից։
Մասկը նաեւ ասել է, որ ինքը որպես մասնավոր անձ մտադիր չէ կայացնել որոշումներ, որոնք կարող են բերել մարդկանց, այդ թվում նաեւ՝ խաղաղ բնակիչների սպանություններին։ Starlink-ը ուկրաինական զինուժի կողմից օգտագործվում է 22 թվականից՝ առաջնագծում դրոնային հարձակումները կառավարելու համար։ Մասկը պնդում է, որ պետք է ռազմական նպատակներով եւ քաղաքացիական նպատակներով կիրառությունները տարանջատվեն։