Թրամփն աշխարհի ամենահզոր երկրների թվում նշել է Ռուսաստանին
Sat, 21 Nov 2026 10:38:29 +0400
Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանն աշխարհի երեք ամենաազդեցիկ երկրներն են, հատկապես տեխնոլոգիական ոլորտում։ Սպիտակ տանը կայացած ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ամփոփելով իր ասիական շրջագայությունը։
«Այս հարցում մենք զգալի առավելությամբ առաջատարն ենք աշխարհում։ Մենք, անշուշտ, ունենք այդ ուժը, մենք ամենահզորն ենք»,– նշել է Թրամփը։
Սպիտակ տան ղեկավարը նաև բարձր է գնահատել Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ կայացած բանակցությունները։