Գերմանիայում անկարգություններ են․ վարչապետը կհեռանա՞
Sat, 21 Nov 2026 13:00:10 +0400
Մոտ 100,000 մարդ մասնակցել է Գերմանիայում անցկացված երիտասարդական բողոքի ցույցերին՝ բողոքելով պարտադիր զինվորական ծառայության վերականգնման, ռազմական ծախսերի ավելացման և գների բարձրացման դեմ։
Ցուցարարները վանկարկել են «Մերցը պետք է հեռանա», «Ոչ մի զորակոչ» և «Ոչ մի մարդ, ոչ մի ցենտ Բունդեսվերի համար» կարգախոսներ։
Ցուցարարները նաև պահանջել են կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հրաժարականը։
Generation Z regelt-ի ներկայացուցիչ Ստեֆան Սեդեհին հայտարարել է, որ ուսանողները մի քանի տարի շարունակ պայքարել են կրթական համակարգի բարելավման և շրջակա միջավայրի պաշտպանության համար։
Նա պնդել է, որ այս խնդիրները լուծելու փոխարեն կառավարությունը կրճատում է երիտասարդության ծախսերը և պատրաստում հաջորդ սերնդին զինվորական ծառայության։
Բողոքի ցույցերը շարունակվել են մինչև ուշ երեկո։ Ցուցարարների հիմնական պահանջներից էին զորակոչի վերականգնման դադարեցումը և պաշտպանական ծախսերի ավելացման քաղաքականության վերանայումը։