Ուկրաինան ռեկորդային օգնություն է ստացել Եվրահանձնաժողովից
Sat, 21 Nov 2026 15:00:59 +0400
Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Ուկրաինան Եվրահանձնաժողովից ստացել է 7.9 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնություն։
Նրա խոսքով՝ Բրյուսելը մտադիր է շարունակել աջակցել երկրին եվրոպական ինտեգրման ճանապարհին։
Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը վճարումը անվանել է ռեկորդային։
«Սա մինչ օրս տրամադրված բոլոր տրանշներից ամենամեծն է», – գրել է ֆոն դեր Լեյենը X սոցիալական ցանցում։