Միության նախագահի ընտրությունից առաջ 400-ից ավելի անդամների կրճատել են
Sat, 21 Nov 2026 14:52:34 +0400
Կինոյի տան շենքում տեղի ունեցավ Նկարիչների միության նախագահի ընտրությունը։ Թեկնածուները երեքն են՝ գեղանկարիչ Արա Շահումյանը, Հայաստանի նկարիչների միության փոխնախագահ, գեղանկարիչ Լեւոն Աբրահամյանը, արվեստաբան Գայանե Իգիթյանը։ Քվեարկությունը կատարվել է առցանց և ոչ առցանց տարբերակով։
Թեկնածուներից Արա Շահումյանի պաշտպան Մարիանա Եղիազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ որոշում է կայացվել կապարակնքել թվեաթերթիկները և տանել միությունը։ Արդյունքների հաշվարկը տեղի կունենա վաղը։
Քվեարկելու իրավունք ունեցող անդամների թիվը 1311 է եղել, սակայն ընտրության օրը միությունը 400-ից ավելի անդամների կրճատել է՝ անդամների թիվը դարձնելով 940։