Ի՞նչ է շահել Հայաստանը՝ Ռուսաստանի հետ հարաբերություն փչացնելուց

Ի՞նչ է շահել Հայաստանը՝ Ռուսաստանի հետ հարաբերություն փչացնելուց

Sat, 21 Nov 2026 17:15:08 +0400


Թրամփը Ռուսաստանը համարում է աշխարհի երեք ամենահզոր պետություններից մեկը։ Պուտինի հետ իր հարաբերություններն անվանում է ֆանտաստիկ։ Այսինքն՝ ԱՄՆ նախագահը, անկախ տարաձայնություններից, ընդունում է Ռուսաստանի կշիռը և դրա հետ հաշվի նստելու անհրաժեշտությունը։
Փաշինյանն էլ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումը ներկայացնում է որպես սեփական քաղաքական ինքնուրույնության և համարձակության ապացույց։

Հետաքրքիր է՝ ո՞վ է ավելի լավ հասկանում աշխարհաքաղաքական իրականությունը՝ աշխարհի գերտերության նախագահը, թե՞ Հայաստանի վարչապետը։

Մի բան է, երբ ԱՄՆ-ն իր հարաբերությունները կառուցում է Ռուսաստանի հետ՝ ունենալով տնտեսական, ռազմական, տեխնոլոգիական և քաղաքական հսկայական ռեսուրսներ։ Այլ բան է, երբ Հայաստանը, չունենալով այդպիսի ռեսուրսներ, հակադրվում է Ռուսաստանին։ Հակադրությունը քաղաքականություն չէ, առավել ևս՝ հաղթանակ, եթե այն երկրին ոչ մի շոշափելի արդյունք չի բերում։

Փաշինյանը պետք է պատասխանի ոչ թե քաղաքական ճառերով, ոչ էլ լրագրողներին ահաբեկելով ու վիրավորելով, այլ ամենակարևոր հարցերին․ ի՞նչ է շահել Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերությունների սրումից, ամրապնդվե՞լ են արդյոք մեր տնտեսական և էներգետիկ դիրքերը, չեզոքացե՞լ են անվտանգության ռիսկերը։
Թրամփը կարող է Պուտինի հետ ֆանտաստիկ հարաբերություններ ունենալ, կարող է վիճել նրա հետ, կարող է պատժամիջոցներ կիրառել։ Բայց նա գիտի, թե ինչ է իրենից ներկայացնում Ռուսաստանը և ինչ կշիռ ունի այն աշխարհում։

Պուտինը ներկայացնում է գերտերություն, իսկ Փաշինյանը՝ մի երկիր, որի անվտանգությունը, տնտեսությունն ու ապագան կախված են իր արտաքին քաղաքականության խելամտությունից, որը նրա մոտ իսպառ բացակայում է։
Փաշինյանին թվում է, թե Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելն արդեն իսկ աշխարհաքաղաքական սխրանք է։ Նրա այդ «սխրանքի» գինը վճարում է Հայաստանը։ Իսկ եթե այդ գինը սեփական գրպանից վճարեր, վստահ եմ՝ յուրաքանչյուր լումայի համար կդողար։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Գերմանացի նախարարի քծնանքը՝ Բաքվին․ կոչ է արել ՀՀ-ին փոխել Մայր օրենքը

Գերմանացի նախարարի քծնանքը՝ Բաքվին․ կոչ է արել ՀՀ-ին փոխել Մայր օրենքը Sat, 21 Nov 2026…

10 րոպե ago

ՀՖՖ նախագահի թեկնածուներն առաջադրվել են

ՀՖՖ նախագահի թեկնածուներն առաջադրվել են Sat, 21 Nov 2026 17:07:06 +0400 Երեկ ավարտվել է ՀՖՖ…

27 րոպե ago

Զոհեր և վիրավորներ կան փոթորիկի հետևանքով

Զոհեր և վիրավորներ կան փոթորիկի հետևանքով Sat, 21 Nov 2026 17:00:44 +0400 Բրազիլիայի հարավում սաստիկ…

34 րոպե ago

Եվրոպական լրագրողների ֆեդերացիան միացել է Հայաստանի ժուռնալիստների միությանը

Եվրոպական լրագրողների ֆեդերացիան միացել է Հայաստանի ժուռնալիստների միությանը Sat, 21 Nov 2026 16:57:42 +0400 Եվրոպական…

37 րոպե ago

Իրանի հարցով հանդիպել են խաղաղարար միջնորդներին

Իրանի հարցով հանդիպել են խաղաղարար միջնորդներին Sat, 21 Nov 2026 16:30:14 +0400 ԱՄՆ նախագահի հատուկ…

1 ժամ ago

Հարված է հասցվել Ուկրաինայի ԶՈւ բարձրաստիճան ներկայացուցիչների խորհրդակցության վայրին

Հարված է հասցվել Ուկրաինայի ԶՈւ բարձրաստիճան ներկայացուցիչների խորհրդակցության վայրին Sat, 21 Nov 2026 16:30:01 +0400…

1 ժամ ago