Մակոլեյ Կալկինը նորից հանդես կգա «Տանը միայնակ» շարքի նոր կինոնկարում
Sat, 21 Nov 2026 23:00:29 +0400
Disney ստուդիան սկսել է «Տանը՝ միայնակ» շարքի նոր կինոնկարի նկարահանումների նախապատրաստական աշխատանքները։ Գլխավոր դերում հանդես է գալու Մակոլեյ Կալկինը։ Սցենարի վրա աշխատելու են Սեթ Ռոգենն ու Էվան Գոլդբերգը։ Սցենարական աշխատանքներին մասնակցելու է նաեւ Կալկինը։ Ռոգենն ու Գոլդբերգը նաեւ իրականացնելու են ֆիլմի պրոդյուսինը՝ իրենց Point Grey ընկերության միջոցով։ Այս մասին հայտնում է Variety պարբերականը։ Այլ մանրամասներ թե սյուժեի, թե դերասանական կազմի հետ կապված, դեռեւս չեն բարձրաձայնվում։