Քոչարյանի, Կարապետյանի, Ծառուկյանի նման տղերքին կալանավորել ես, որ տղա երևա՞ս

Քոչարյանի, Կարապետյանի, Ծառուկյանի նման տղերքին կալանավորել ես, որ տղա երևա՞ս

Sun, 22 Nov 2026 11:45:17 +0400


Նիկոլ, երբեմն չեմ հասկանում՝ ի՞նչ ես ուզում ապացուցել։ Քո վարած քաղաքականությունը գնալով վերածվում է մի իրավիճակի, որտեղ հակառակորդների հետ քաղաքական պայքարի փոխարեն կիրռվում են բացառապես թշնամանքի լեզուն, ճնշումներն ու կալանավորումները։

Կռվում ես գրեթե բոլորի հետ, իսկ երբ քաղաքական հակառակորդիդ ուժեղ ես համարում, փորձում ես նրան լռեցնել ուժային մեթոդներով։ Բայց այստեղ մի կարևոր հարց է առաջանում՝ այս ամենն անում ես քաղաքական նպատակների՞ համար, թե՞ պարզապես ուզում ես ցույց տալ, որ տղամարդ ես, ուժեղ ես, ում ուզես բանտ կդնես:

Եթե կարծում ես, որ իշխանություն ունենալն ու իշխանական լծակները չարաշահելն ինքնին տղամարդկության ապացույց է, չարաչար սխալվում ես։ Տղամարդկությունը պաշտոնով, թիկնազորով, իրավապահ համակարգով կամ քաղաքական հակառակորդներին կալանավորելով չեն ապացուցում։ Իշխանությունը պատասխանատվություն է, ոչ թե անձնական վրեժխնդրության հնարավորություն։
Քաղաքական հակառակորդիդ կալանավորելով՝ կարող ես ժամանակավորապես սահմանափակել նրա ազատությունը, նրան հոգեբանորեն կոտրել, բայց դրանով չես կարող փոխել նրա քաղաքական դիրքորոշումը, նրա կողմնակիցներին կամ հասարակության մեջ առկա դժգոհությունը։

Իսկ քո պահվածքն արդեն հիշեցնում է Վարդուշ տատի ու Փեփուշ մորքուրի՝ սուրճի սեղանի շուրջ քաղաքականություն քննարկելը, որոնք տղամարդկանց իշխանության մասին շատ են խոսում, բայց երբ իշխանությունն իրենց ձեռքում է հայտնվում, չեն կարողանում համակերպվել հակառակ կարծիք ունենալու պարզ իրողության հետ։

Նիկոլ, այդպես էլ չհասկացար, որ պետական կառավարումը բակային կռիվ չէ։ Եվ պետությունը քո անձնական սեփականությունը չէ, որ ում հետ չհամաձայնվես՝ փորձես պատժել։ Ի վերջո, իշխանության ուժը ոչ թե նրանով է չափվում, թե քանի հակառակորդի ես կարողանում կալանավորել, այլ նրանով, թե որքանով ես կարողանում հանդուրժել քննադատությունը, պահպանել օրենքի գերակայությունն ու պատասխանատվություն կրել սեփական որոշումների համար։

Ի վերջո, Քոչարյանը, իշխանություն ունենալով, արդյունավետ գործել է՝ երկիրը չտանելով անհեռատես քաղաքականության ճանապարհով, ստեղծել է արդյունքներ, որոնցից օգտվում ես դու։ Կարապետյանն ու Ծառուկյանը, իշխանություն չունենալով, ստեղծել են բիզնեսներ՝ մարդկանց համար աշխատատեղ, երկրին արդյունքներ ապահովելով, որոնցից կրկին դու ես օգտվել։ Իսկ դու ի՞նչ ես ստեղծել, որ քեզանից հետո ուրիշներն օգտվեն։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 22-ին

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 22-ին Sun, 22 Nov 2026 12:00:04 +0400 Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ…

5 րոպե ago

Ինդոնեզիայում քաղցրավենիքի գործարանում բռնկված հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Ինդոնեզիայում քաղցրավենիքի գործարանում բռնկված հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել Sun, 22 Nov 2026 11:30:59…

34 րոպե ago

Կա փակ ավտոճանապարհ

Կա փակ ավտոճանապարհ Sun, 22 Nov 2026 11:15:24 +0400 Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ…

50 րոպե ago

Ուլտրաօրթոդոքս հրեա տղամարդը թքել է Երուսաղեմի հայկական վանքի վրա

Ուլտրաօրթոդոքս հրեա տղամարդը թքել է Երուսաղեմի հայկական վանքի վրա Sun, 22 Nov 2026 11:06:07 +0400…

59 րոպե ago

«Ծիծեռնակաբերդի բարձր սյուների լուսավորությունն անջատված է»․ ահազանգում է ակտիվիստը

«Ծիծեռնակաբերդի բարձր սյուների լուսավորությունն անջատված է»․ ահազանգում է ակտիվիստը Sun, 22 Nov 2026 11:00:56 +0400…

1 ժամ ago

«Եվրոպայում ավարտին է մոտենում կլիմայական նորմայից տաք եղանակի շրջանը». Լևոն Ազիզյան

«Եվրոպայում ավարտին է մոտենում կլիմայական նորմայից տաք եղանակի շրջանը». Լևոն Ազիզյան Sun, 22 Nov 2026…

1 ժամ ago