Նիկոլ ջան, որ դեկտեմբերին գնաս Ռուսաստան քեզ ցարի տեղ չդնես

Նիկոլ ջան, որ դեկտեմբերին գնաս Ռուսաստան քեզ ցարի տեղ չդնես

Sun, 22 Nov 2026 16:15:48 +0400


Ինչպես հայտնի է, դեկտեմբերին Նիկոլ Փաշինյանը երեք անգամ այցելելու է Ռուսաստան։ Այցերի օրակարգում լինելու են անվտանգային, տնտեսական և երկկողմ համագործակցության հարցեր։ Գաղտնիք չէ, որ հայ-ռուսական հարաբերությունները Փաշինյանի կառավարման տարիներին զգալիորեն խաթարվել են՝ վերածվելով փոխադարձ անվստահության, քաղաքական հակասությունների և բազմաթիվ չլուծված խնդիրների։

Իրեն դիվանագիտության ակադեմիկոս պատկերացնող Փաշինյանը, արտաքին քաղաքականության մեջ հաճախ առաջնորդվելով ոչ հեռանկարային քայլերով ու հակասական հայտարարություններով, Հայաստանի համար ստեղծել է մի շարք խնդիրներ։ Հատկապես Ռուսաստանի հետ հարաբերություններում, որտեղ տասնամյակների, անգամ հարյուրամյակների տնտեսական փոխկապակցվածություն է ձևավորվել, այսօր հասել ենք մի հանգրվանի, երբ այդ հարաբերությունների վատթարացման հետևանքներն արդեն զգում են ոչ միայն քաղաքական շրջանակները, այլև՝ շարքային քաղաքացիները։

Առաջին հարվածը, թերևս, զգում են գյուղատնտեսական արտադրանք ստեղծող ու արտահանող մեր հայրենակիցները։ Նրանք արդեն իսկ բախվել են արտահանման դժվարությունների, իսկ ռուսական շուկան Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի համար շարունակում է մնալ կենսական նշանակություն ունեցող ուղղություն։ Եվրոպական շուկայի մասին գեղեցիկ խոսելուց առաջ արժե հասկանալ, թե իրականում ինչ հնարավորություններ ունի Հայաստանն այնտեղ։ Եթե Ռուսաստանում տարիներ շարունակ մեր արտադրանքի համար ձևավորված շուկա ու սպառող կա, ապա ԵՄ-ից բացված շուկան, պատկերավոր ասած, դեռ յոթ արկղ ծիրանի չափ է՝ յոթն էլ, կարծես, իր ձեռքով տարավ տեղ հասցրեց Դավիթ Խուդաթյանը։ Այնպես որ, Նիկոլ ջան, երբ դեկտեմբերին գնաս Ռուսաստան, մի պահ չմտածես, թե ԱԺ ամբիոնի մոտ ես, ու չսկսես հոխորտալ, մունաթ գալ ռուս պաշտոնյաների վրա կամ դիվանագիտական հարաբերությունները վերածել հերթական ներքաղաքական ներկայացման։ Միջազգային հարաբերությունները ֆեյսբուքյան գրառումներ չեն, որտեղ կարելի է մի քանի կոշտ նախադասությամբ հաղթող դուրս գալ։ Պետությունների միջև հարաբերություններում ամեն մի անխոհեմ հայտարարություն կամ ցուցադրական քայլ կարող է ունենալ իր գինը, և այդ գինը վճարելու է ոչ թե քաղաքական գործիչը, այլ՝ հասարակ քաղաքացին։

Մինչև Ռուսաստան մեկնելը նստիր ու մի լավ վերլուծիր՝ ինչ խնդիրներ կարող է ստեղծել Ռուսաստանը, եթե որոշի Հայաստանի նկատմամբ ավելի կոշտ կամ ոչ բարեկամական քաղաքականություն վարել։ Որքան էլ փորձես համոզել հանրությանը, թե ամեն ինչ վերահսկողության տակ է, Հայաստանի տնտեսությունը դեռևս զգալիորեն կախված է ռուսական շուկայից, էներգակիրներից և տնտեսական հարաբերություններից։

Ճիշտ է, դու կարող ես առանձնապես չմտահոգվել գազի գնի բարձրացման հարցով, որովհետև անձամբ դու գազի համար չես վճարում, աշխատավարձդ էլ շուտով բարձրացնելու ես, բայց հիշիր՝ մի ամբողջ ժողովուրդ իր ընտանիքի ջերմությունն ու ամսական ծախսերը հաշվում է այդ գազի գնով։ Գազի գնի ցանկացած բարձրացում, կամ արտահանման սահմանափակում կամ տնտեսական նոր խոչընդոտ անմիջապես հարվածելու է մարդկանց գրպանին, փոքր ու միջին բիզնեսին, արտադրողին և այն ընտանիքներին, որոնք առանց այդ էլ դժվարությամբ են հոգում իրենց առօրյա ծախսերը։

Պետության ղեկավարի դիվանագիտությունը պետք է չափվի ոչ թե նրա կոշտ ելույթներով, ոչ էլ նրանով, թե ում վրա կարողացավ հոխորտալ, ուր մոտ իրեն համարձակ ցույց տալ, այլ՝ նրանով, թե որքանով կարողացավ պաշտպանել իր երկրի շահերը, կանխել վտանգները և ապահովել ժողովրդի բարեկեցությունը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Բելգիան գործադուլի պատճառով 14 ժամով կփակի իր օդային տարածքը

Բելգիան գործադուլի պատճառով 14 ժամով կփակի իր օդային տարածքը Sun, 22 Nov 2026 16:30:03 +0400…

2 րոպե ago

Ռուսները նոր բնակավայր են գրավել

Ռուսները նոր բնակավայր են գրավել Sun, 22 Nov 2026 16:00:07 +0400 Ռուսական բանակը վերահսկողություն է…

32 րոպե ago

Լեռնավանում ՔՊ–ական պատգամավորը քարոզարշավի ժամանակ հայհոյել է գյուղացիներից մեկին. Իոաննիսյան

Լեռնավանում ՔՊ–ական պատգամավորը քարոզարշավի ժամանակ հայհոյել է գյուղացիներից մեկին. Իոաննիսյան Sun, 22 Nov 2026 15:53:22…

39 րոպե ago

Նիկոլական Հայաստանի հերթական անոմալիայի մասին․ Հովասափյան

Նիկոլական Հայաստանի հերթական անոմալիայի մասին․ Հովասափյան Sun, 22 Nov 2026 15:45:14 +0400 ՀՀԿ խորհրդի անդամ…

47 րոպե ago

Տներն ու փողոցները ջրի տակ են անցել․ Սոչիում բնաղետ է

Տներն ու փողոցները ջրի տակ են անցել․ Սոչիում բնաղետ է Sun, 22 Nov 2026 15:30:10…

1 ժամ ago

Կարճ՝ Փաշինյանական նարատիվների մասին

Կարճ՝ Փաշինյանական նարատիվների մասին Sun, 22 Nov 2026 15:15:27 +0400 Ուրեմն տեսեք, թե նա ինչ…

1 ժամ ago