Տաշքենդում կայացած Our Generation մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Լեոն զբաղեցրել է 2-րդ տեղը
Sun, 22 Nov 2026 18:15:00 +0400
Փոքրիկ երգիչ Լեո Մկրտչյանը՝ Լեոն, Հայաստանը ներկայացրել է Տաշքենդում կայացած Our Generation մրցույթում և զբաղեցրել երկրորդ տեղը։ Լեոյի մայրը՝ երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը, ինստագրամյան էջում կիսվել է մրցույթի մանրամասներով.
«Եվ այսպես, Լեոն՝ Հայաստանը, հաղթեց ժուրիի քվեարկությամբ։ Իսկ հանդիսատեսիքվեարկությամբ հաղթեց Բելառուսը»,-գրել է նա։
Լեոյի ելույթից կադրեր հայտնվել են նաև հայրիկի՝ Մարտին Մկրտչյանի էջում։ Տեսանյութերում երևում է՝ ինչպես են ծնողները աջակցում որդուն՝ պատասխանատու ելույթների ժամանակ։