Ամերիկացի նախարարին արգելել են հեռուստաելույթներ ունենալ

Ամերիկացի նախարարին արգելել են հեռուստաելույթներ ունենալ

Sun, 22 Nov 2026 20:00:56 +0400


Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Սթիվեն Միլերն արգելել է ԱՄՆ Ներքին անվտանգության նախարար Մարքվեյն Մալինին հեռուստատեսային հարցազրույցներ տալ։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ վերջինս հայտարարել է, որ տեխնիկական վերջին խափանումները հնարավոր է, որ կապված լինեն արհեստական բանականության տեխնոլոգիաների հետ։ Այս մասին գրում է The Wall Street Journal պարբերականը։ Հիշեցնենք, որ վերջին շրջանի մեծածավալ համակարգչային խափանումները առնչվել են ամերիկյան պետական եւ խոշոր ընկերություններին, ներառյալ նաեւ Քաղաքացիական ավիացիայի ֆեդերալ վարչությանը, Ազգային անվտանգության գործակալությանը եւ այլն։ Քրիսթի Նոեմին փոխարինած Մալինը պետք է կարգուկանոնը վերականգներ գերատեսչությունում, սակայն ինքն է վարչակազմի համար դարձել պրոբլեմ։ Որոշ ներկայացուցիչներ Սպիտակ տանից պահանջում են, որ նա հրաժարական տա, քանի որ բավարար խիստ քաղաքականություն չի վարում անօրինական միգրանտների հանդեպ։ Սակայն նոր նախարարի նշանակումը կարող է լինել խնդրահարույց, քանի որ հունվարից Կոնգրեսն անցնում է դեմոկրատների կուսակցությանը եւ թեկնածուի հաստատումը կարող է ձգձվել։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Որպեսզի կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրության համահեղինակ դառնա նաև ողջ հասարակությունը…

Որպեսզի կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրության համահեղինակ դառնա նաև ողջ հասարակությունը... Sun, 22 Nov 2026 20:15:01 +0400…

13 րոպե ago

«Կալլասը երբեք իրատեսական թեկնածու չի եղել Մոսկվայի հետ երկխոսության մեջ Եվրոպայի ներկայացուցչի դերի համար»

«Կալլասը երբեք իրատեսական թեկնածու չի եղել Մոսկվայի հետ երկխոսության մեջ Եվրոպայի ներկայացուցչի դերի համար» Sun,…

20 րոպե ago

Նախարարուհին ճիշտ չի խոսում․․․ սիրուն չի, տիկին Գալյան․ Լիլիթ Գալստյան

Նախարարուհին ճիշտ չի խոսում․․․ սիրուն չի, տիկին Գալյան․ Լիլիթ Գալստյան Sun, 22 Nov 2026 19:58:11…

30 րոպե ago

Ինչ տեսք ունի Հրանտ Թոխատյանը՝ երկարատև հիվանդությունից հետո

Ինչ տեսք ունի Հրանտ Թոխատյանը՝ երկարատև հիվանդությունից հետո Sun, 22 Nov 2026 19:48:30 +0400 Համացանցում…

40 րոպե ago

Մանրամասներ են հայտնի դարձել Իտալիայի ոստիկանության նախկին պետի մահվան մասին

Մանրամասներ են հայտնի դարձել Իտալիայի ոստիկանության նախկին պետի մահվան մասին Sun, 22 Nov 2026 19:37:33…

51 րոպե ago

Սկանդալ դպրոցական ավարտական քննությունների ժամանակ․ հրաժարական է տվել նախարարը

Սկանդալ դպրոցական ավարտական քննությունների ժամանակ․ հրաժարական է տվել նախարարը Sun, 22 Nov 2026 19:30:58 +0400…

57 րոպե ago