ԵՄ-ն կրճատում է բյուջեն․ Չեխիայի վարչապետը զայրացած է
Sun, 22 Nov 2026 22:05:26 +0400
Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը անընդունելի է անվանել ԵՄ 2028-2034 թվականների բյուջեի նախագիծը, քանի որ այն նախատեսում է Պրահային 7.5 միլիարդ կրոնով (մոտավորապես 300 միլիոն եվրո) վճարումների կրճատում, ինչպես նաև ԵՄ միջոցներից Ուկրաինային ֆինանսավորում։
«Սա մեզ համար բացարձակապես անընդունելի է։ Այժմ, Իռլանդիայի նախագահության ծրագրի համաձայն, նրանք ցանկանում են մեր եկամուտները (ԵՄ բյուջեից) կրճատել 7.5 միլիարդ կրոնով (մոտավորապես 300 միլիոն եվրո)», – հայտարարել է Բաբիշը իր համաքաղաքացիներին ուղղված տեսաուղերձում, որը հրապարակվել է X-ում։
Չեխիայի վարչապետը նաև քննադատել է Եվրախորհրդարանի և ԵՄ այլ ինստիտուտների վրա ծախսերը։ Նախկինում նա դեմ էր ԵՄ ընդհանուր բյուջեից Ուկրաինային միջոցներ հատկացնելուն՝ պնդելով, որ նման օգնությունը պետք է ֆինանսավորվի առանձին, քանի որ ԵՄ բյուջեն նախատեսված է անդամ պետությունների համար։
Նախօրեին Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան ներկայացրել է ԵՄ 2028-2034 թվականների բյուջեի թարմացված նախագիծը։
Եվրահանձնաժողովի սկզբնական առաջարկի համեմատ ծախսերը կրճատվել են 204 միլիարդ եվրոյով։ ԵՄ Խորհրդի նախագահող Իռլանդիան առաջարկել է այն կրճատել ևս 32 միլիարդ եվրոյով։