Ակբա բանկը տեղաբաշխում է անժամկետ դրամային պարտատոմսեր

Ակբա բանկը տեղաբաշխում է անժամկետ դրամային պարտատոմսեր

Mon, 23 Nov 2026 15:27:25 +0400


Ակբա բանկը 2026 թվականի նոյեմբերի 23-ից մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ հրապարակային առաջարկով կտեղաբաշխի ընդհանուր 12,000,000,000 (տասներկու միլիարդ) ՀՀ դրամ ծավալով անժամկետ անվանական արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր:
Տեղաբաշխվելու է 120,000 հատ պարտատոմս՝ 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով:

Պարտատոմսերի շրջանառությունն անժամկետ է՝ 5-րդ տարին լրանալուց հետո բանկի կողմից վաղաժամկետ մարման/հետգնման հնարավորությամբ:

Առաջին 5 տարիների համար սահմանվել է 12.50% ֆիքսված տարեկան եկամտաբերություն, հաջորդող տարիների համար սահմանվել է լողացող տոկոսադրույք, ըստ որի, յուրաքանչյուր 6 ամիսը մեկ անգամ, Ակբա բանկը հիմք կընդունի ՀՀ ԿԲ կողմից սահմանված պետական պարտատոմսերի 6-ամսյա եկամտաբերության տոկոսը և դրան կավելացնի ևս 5.50%։ Ավելացումից հետո եկամտաբերությունը չի կարող գերազանցել 13.5%-ը, ինչպես նաև չի կարող պակաս լինել 11%-ից։
Արժեկտրոնները վճարվելու են 6 ամիս պարբերականությամբ:

Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողը պետք է լրացնի և Ակբա բանկ ներկայացնի պարտատոմսերի ձեռքբերման հայտ։ Մանրամասն՝ այստեղ։

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բանկի թողարկած անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Գործող Սահմանադրության եւ նախագծի տարբերությունները. առաջին հայացք

Գործող Սահմանադրության եւ նախագծի տարբերությունները. առաջին հայացք Mon, 23 Nov 2026 15:25:21 +0400 Հայաստանի նոր…

7 րոպե ago

Ինչպես և սպասվում էր՝ Բաքուն ողջունել է Փաշինյանի ներկայացրած «ալիևյան սահմանադրությունը»

Ինչպես և սպասվում էր՝ Բաքուն ողջունել է Փաշինյանի ներկայացրած «ալիևյան սահմանադրությունը» Mon, 23 Nov 2026…

18 րոպե ago

Տաջիկստանը դուրս է գալիս ՄՔԴ-ից․ Պուտինին չէին ձերբակալել

Տաջիկստանը դուրս է գալիս ՄՔԴ-ից․ Պուտինին չէին ձերբակալել Mon, 23 Nov 2026 15:00:10 +0400 Տաջիկստանը…

33 րոպե ago

Փաշինյանի այսօրվա ելույթում միայն մեկ ճշմարտություն կար. նա պետք է հեռանա

Փաշինյանի այսօրվա ելույթում միայն մեկ ճշմարտություն կար. նա պետք է հեռանա Mon, 23 Nov 2026…

51 րոպե ago

Դատական բարեփոխումները չպետք է թուլացնեն արդարադատության անկախության սահմանադրական երաշխիքները

Դատական բարեփոխումները չպետք է թուլացնեն արդարադատության անկախության սահմանադրական երաշխիքները Mon, 23 Nov 2026 14:36:11 +0400…

56 րոպե ago

Նախագահի լիազորությունները փոխվում են․ ինչ նոր դեր է նախատեսվում Սահմանադրության նախագծով

Նախագահի լիազորությունները փոխվում են․ ինչ նոր դեր է նախատեսվում Սահմանադրության նախագծով Mon, 23 Nov 2026…

58 րոպե ago