Եթե կարողանար` ԱՄՆ-ի Սահմանադրությունն էլ կփոխեր, հանուն Ալիևի

Եթե կարողանար` ԱՄՆ-ի Սահմանադրությունն էլ կփոխեր, հանուն Ալիևի

Mon, 23 Nov 2026 17:15:48 +0400


Հայաստանի երրորդ հանրապետության չորս իշխանություններից երեքի օրոք էլ սահմանադրական փոփոխություններ են իրականացվել: Նիկոլ Փաշինյանը, կարծես, չի ցանկանում դուրս մնալ այդ ավանդույթից։ Սակայն նախորդ փոփոխություններն ունեցել են իրենց քաղաքական շարժառիթները՝ պայմանավորված երկրի կառավարման համակարգի վերափոխմամբ, տվյալ ժամանակաշրջանի իշխանությունների շահերով կամ այլ նպատակներով։ Բայց դրանցից ոչ մեկը, որքան էլ քննադատելի լինեն, չի եղել որպես արտաքին ուժի, առավել ևս՝ Հայաստանի թշնամու պահանջների կատարմանն ուղղված գործընթաց։

Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած նոր սահմանադրության շուրջ քննարկումներն այլ բնույթ են կրում։ Երբ Ադրբեջանի ղեկավարությունը բացահայտորեն խոսում է Հայաստանի սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության մասին, իսկ Փաշինյանը նույն հարցը դարձնում է իր քաղաքական օրակարգի առանցքային ուղղություններից մեկը, դժվար է չմտածել, թե ում շահերն են իրականում սպասարկելու այդ փոփոխությունները։ Ի՞նչ ազգային անհրաժեշտություն է ստիպում Հայաստանին նոր սահմանադրություն ունենալ, և ինչո՞ւ է այդ անհրաժեշտությունը համընկնում Ադրբեջանի պահանջների հետ։

Իսկ ձեռքի հետ էլ Փաշինյանը փորձում է նոր սահմանադրական դրույթներով ու իր պատկերացրած փոփոխություններով լուծել սեփական իշխանության պահպանման խնդիրը՝ քաղաքական հակառակորդների համար հնարավորինս նեղացնելով պայքարի դաշտը և ստեղծելով կառավարման այնպիսի պայմաններ, որոնք իրեն ձեռնտու կլինեն նաև ապագայում։ Ազգային շահի մասին խոսելու փոխարեն՝ իշխանության շահը կարծես դարձել է ամեն ինչի չափման միավորը։

Եթե Հայաստանի գործող սահմանադրությունը լիներ աշխարհի ամենահին սահմանադրություններից մեկը, ինչպես, օրինակ, ԱՄՆ Սահմանադրությունը, որն ընդունվել է 1787 թվականին և ուժի մեջ մտել 1789 թվականին, համոզված եմ՝ Նիկոլ Փաշինյանն այն նույնպես կփորձեր փոխել` եթե Ալիեւը նման ցանկություն ունենար։ Կհայտարարեր, թե այն ժողովրդի սահմանադրությունը չէ, այլ թալանչիների, նախկինների կամ ինչ-որ այլ խմբի կողմից գրված, հետևաբար՝ պետք է նորով փոխարինել։

Այսպես է լինում, երբ իշխանությունը ութ տարի շարունակ երկրում տեղի ունեցած տարբեր ողբերգություններից, աղետներից ու քաղաքական ձախողումներից հետո շարունակում է մնալ անպատժելի։ Երբ պատասխանատվության փոխարեն իշխանությունը նոր օրակարգեր է հորինում, իսկ սեփական սխալների հետևանքները փորձում է թաքցնել նոր քաղաքական նախաձեռնությունների հետևում, ի վերջո, նույնիսկ երկրի հիմնարար օրենքը կարող է վերածվել իշխանության պահպանման գործիքի։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մահացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը

Մահացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը Mon, 23 Nov 2026 17:49:27 +0400 87 տարեկանում մահացել…

9 րոպե ago

«Ո՞նց կարողա նույն ազգի գենի մեջ էսքան տարբերություն լինի»․ Դավիթ Ամալյան

«Ո՞նց կարողա նույն ազգի գենի մեջ էսքան տարբերություն լինի»․ Դավիթ Ամալյան Mon, 23 Nov 2026…

14 րոպե ago

Վուչիչին կրկին սպառնում են սպանել

Վուչիչին կրկին սպառնում են սպանել Mon, 23 Nov 2026 17:39:47 +0400 Սերբիայի նախկին նախագահ Ալեքսանդր…

19 րոպե ago

Ո՞վ կդառնա վարչապետ․ Այզենկոտն ու Նեթանյահուն նորից կբանակցեն

Ո՞վ կդառնա վարչապետ․ Այզենկոտն ու Նեթանյահուն նորից կբանակցեն Mon, 23 Nov 2026 17:30:11 +0400 Իսրայելական…

28 րոպե ago

Կիևին աջակցության հաջորդ քայլերը․ Մերցն ու Ռյուտեն կհանդիպեն

Կիևին աջակցության հաջորդ քայլերը․ Մերցն ու Ռյուտեն կհանդիպեն Mon, 23 Nov 2026 17:23:36 +0400 Գերմանիայի…

35 րոպե ago

Ռուսաստանը միջուկային զենք կրող արբանյա՞կ է արձակելու տիեզերք

Ռուսաստանը միջուկային զենք կրող արբանյա՞կ է արձակելու տիեզերք Mon, 23 Nov 2026 17:00:17 +0400 Ռուսաստանի…

58 րոպե ago