Ինչու կանայք չեն ցանկանում, որ իրենց տղամարդիկ խաղան GTA VI-ը

Ինչու կանայք չեն ցանկանում, որ իրենց տղամարդիկ խաղան GTA VI-ը

Mon, 23 Nov 2026 20:45:47 +0400


Նոյեմբերի 19-ին թողարկված Grand Theft Auto VI տեսախաղը համաշխարհային աղմուկ է բարձրացրել ոչ միայն իր մասշտաբներով, գրաֆիկայով և ռեկորդային վաճառքներով, այլև անսպասելիորեն հայտնվել է զույգերի հարաբերությունների շուրջ քննարկումների կենտրոնում։ Սոցիալական ցանցերում տարածվում են հրապարակումներ, որոնց հեղինակները կասկածի տակ են դնում՝ արդյոք տղամարդու կողմից խաղի կին կերպարի հետ սիրային հարաբերություններ զարգացնելը կարող է համարվել իրական զուգընկերոջ նկատմամբ անհավատարմություն։

Խաղի գլխավոր հերոսները՝ Ջեյսոնն ու Լուսիան, սիրային հարաբերությունների մեջ գտնվող զույգ են։ Խաղացողները հնարավորություն ունեն զարգացնելու նրանց հարաբերությունները, կազմակերպելու ժամադրություններ, հաղորդագրություններ փոխանակելու, միասին ժամանակ անցկացնելու և նույնիսկ ինտիմ տեսարանների մասնակցելու։ Հենց այս հանգամանքն է դարձել սոցիալական ցանցերում բուռն քննարկումների պատճառ։

Որոշ կանայք հայտարարել են, որ իրենց զուգընկերներին թույլ չեն տա խաղալ GTA VI՝ մտահոգություն հայտնելով, որ տղամարդիկ խաղի ընթացքում չափազանց մեծ ուշադրություն են դարձնելու վիրտուալ կնոջը։ Մյուսները նման վերաբերմունքը չափազանցված են համարում՝ պնդելով, որ տեսախաղում կերպարի հետ սիրային հարաբերություններ զարգացնելը չի կարող հավասարվել իրական դավաճանության։

Այս թեմային դեռևս սեպտեմբերին անդրադարձել էր բրիտանական The Guardian-ը՝ հրապարակելով «Կարո՞ղ է GTA VI խաղալը համարվել դավաճանություն» վերնագրով հոդված։ Պարբերականը ներկայացրել էր սոցիալական ցանցերում տարածված տարբեր արձագանքները՝ նշելով, որ որոշ օգտատերեր նույնիսկ խաղի նկատմամբ հետաքրքրությունն են դիտարկում որպես իրենց զուգընկերոջ հանդեպ անհավատարմության դրսևորում։

Խաղի թողարկումից հետո քննարկումներն ավելի են թեժացել։ Առանձին ուշադրության է արժանացել նաև Մենդի անունով կերպարը, որը սիրախաղ է սկսում Ջեյսոնի հետ։ Այս տեսարանը համացանցում կատակների և արձագանքների նոր ալիք է առաջացրել. օգտատերերը հումորով զգուշացնում են, որ խաղի նման դրվագները կարող են հերթական վեճերի պատճառ դառնալ զույգերի շրջանում։

Որոշ զույգեր նույնիսկ խաղի շուրջ նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերել՝ փորձելով կանխել հնարավոր վեճերն ու խաղին տրամադրվող ժամանակի պատճառով առաջացող դժգոհությունները։

Սակայն GTA VI-ի շուրջ աղմուկը միայն անձնական հարաբերություններով չի սահմանափակվում։ Խաղի ստեղծման համար ծախսված գումարները, ըստ տարբեր գնահատականների, կարող են գերազանցել 1 միլիարդ դոլարը, իսկ որոշ հրապարակումներում նշվում է նույնիսկ ավելի քան 2 միլիարդ դոլարի մասին։

Խաղի մշակման բյուջեի վերաբերյալ պաշտոնական ամբողջական թիվ չի հրապարակվել։ Reuters-ը արտադրական ծախսերը գնահատել է շուրջ 1 միլիարդ դոլար, մինչդեռ Axios-ը գրել է, որ խաղի ստեղծման համար Rockstar Games-ը ծախսել է ավելի քան 2 միլիարդ դոլար։ Եթե ավելի բարձր գնահատականները հաստատվեն, GTA VI-ն կարող է դառնալ պատմության ամենաթանկարժեք տեսախաղը։

Այդուհանդերձ, խաղի ֆինանսական արդյունքներն արդեն իսկ պատմական են։ Rockstar Games-ի մայր ընկերության՝ Take-Two Interactive-ի պաշտոնական հայտարարության համաձայն՝ GTA VI-ի վաճառքը թողարկման առաջին օրը կազմել է 3,79 միլիարդ դոլար։ Ընկերությունը սա ներկայացրել է որպես ժամանցային արդյունաբերության պատմության ամենախոշոր մեկնարկային վաճառքի արդյունք՝ անկախ ոլորտից։ Մինչև պաշտոնական թողարկումը վաճառվել էր նաև խաղի 32,5 միլիոն օրինակ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Աշխարհում ավելանում է կարմրուկով հիվանդացության դեպքերը

Աշխարհում ավելանում է կարմրուկով հիվանդացության դեպքերը Mon, 23 Nov 2026 21:00:20 +0400 Աշխարհում զգալիորեն ավելանում…

3 րոպե ago

Ժամը 22։30-ից տեղի կունենան որոշ ուղեգծերի փոփոխություններ

Ժամը 22։30-ից տեղի կունենան որոշ ուղեգծերի փոփոխություններ Mon, 23 Nov 2026 20:47:59 +0400 Խանջյան փողոցում…

15 րոպե ago

Ճիշտ ճանապարհի վրա ես. հրաժարական տո՛ւր․ Սաղաթելյան

Ճիշտ ճանապարհի վրա ես. հրաժարական տո՛ւր․ Սաղաթելյան Mon, 23 Nov 2026 20:38:59 +0400 փոխելու համար,…

24 րոպե ago

Անկախ բոլոր բռնաճնշումներից ու կալանավորումներից՝ մեր երկրում օտարի թելադրած սահմանադրությունը չի՛ ընդունվելու․ Կարապետյան

Անկախ բոլոր բռնաճնշումներից ու կալանավորումներից՝ մեր երկրում օտարի թելադրած սահմանադրությունը չի՛ ընդունվելու․ Կարապետյան Mon, 23…

26 րոպե ago

Զելենսկու հնչեղ հայտարարությունը՝ Ուկրաինան կարող է բարեկամանալ Ռուսաստանի հետ, եթե․․․

Զելենսկու հնչեղ հայտարարությունը՝ Ուկրաինան կարող է բարեկամանալ Ռուսաստանի հետ, եթե․․․ Mon, 23 Nov 2026 20:35:01…

28 րոպե ago

Ռուսաստանն իրավունք ունի օգտագործել բոլոր միջոցները՝ իր անվտանգությունն ապահովելու համար

Ռուսաստանն իրավունք ունի օգտագործել բոլոր միջոցները՝ իր անվտանգությունն ապահովելու համար Mon, 23 Nov 2026 20:30:15…

33 րոպե ago