Ի՞նչ տարբերություն կլինի մեր և Փաշինյանի միջև, եթե հանուն իշխանության համաձայնենք Ալիևի պահանջներին
Mon, 23 Nov 2026 21:47:42 +0400
Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարանական ընդդիմությանն ուղղված առաջարկին արձագանքել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ Նրա խոսքով՝ իշխանության առաջարկն ընդունելու դեպքում ընդդիմությունը կկանգնի նույն դիրքում, ինչի դեմ այսօր պայքարում է։
Կարապետյանը նշել է, որ Փաշինյանի առաջարկն ըստ էության ենթադրում է համաձայնության գալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ իշխանությունը պահպանելու կամ ստանալու դիմաց։
Նրա համոզմամբ՝ ընդդիմությունը չի կարող նման պայմաններով համաձայնության գնալ, քանի որ դա կնշանակի սեփական սկզբունքներից հրաժարվել։
«Ի՞նչ տարբերություն կլինի մեր և Փաշինյանի միջև, եթե հանուն իշխանության համաձայնենք Ալիևի պահանջներին։ Մի՞թե հենց այդ մոտեցման դեմ չենք պայքարում։ Իշխանության հասնելու համար թշնամու հետ գործարքի գնալը և սեփական ժողովրդին ստորացնելն անընդունելի է։ Ոչ մի իշխանություն նման գին չունի։ Փաշինյանը, ըստ էության, սխալ է գնահատել մեր դիրքորոշումը»,- հայտարարել է Նարեկ Կարապետյանը։