Դեսպանների նշանակումներ ու ռակիրովկաներ կլինեն
Mon, 23 Nov 2026 22:37:10 +0400
Այսօր ՀՀ նախագահի հրամանագրերով 6 երկրից հետ են կանչվել ՀՀ դեսպաններ: Անահիտ Հարությունյանը` Կանադայում, Կուբայի Հանրապետությունում, Դոմինիկանայի Հանրապետությունում և Ջամայկայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Հովհաննես Վիրաբյանը` Արգենտինայի Հանրապետությունում, Չիլիի Հանրապետությունում և Պերուի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Տիգրան Մկրտչյանը` Հունաստանի Հանրապետությունում և Ալբանիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Ծովինար Համբարձումյանը` Բուլղարիայի Հանրապետությունում և Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Արման Հակոբյանը` Իսրայելում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Վիկտոր Բիյագովը` Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի և Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից:
Մեր տեղեկություններով, դեսպանների փոխատեղում է կատարվելու` ռակիրովկաներ: Հովհաննես Վիրաբյանը նշանակվելու է Իսրայելում ՀՀ դեսպան, Անահիտ Հարությունյանն` Իսպանիայում: Մեր տեղեկություններով, վերադառնում է նաև Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը: Ըստ որոշ լուրերի, նա կարող է կառավարության արտաքին կապերի վարչությունը ղեկավարել, իսկ նախկին ղեկավարը դեսպան կնշանակվի: