Բաց սահմանները կարող են կործանել երկրները․ Դոնալդ Թրամփ
Mon, 23 Nov 2026 23:05:20 +0400
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ բաց սահմանների կամ որ նույնն է՝ մեղմ միգրացիոն քաղաքականությունը, լուրջ սպառնալիք է պետությունների համար եւ կարող է այդ երկրների համար դառնալ կործանման պատճառ։ Այս մասին նա գրել է իր սոցկայքի էջում։ «Բաց սահմանները ոչնչացնում են երկրները։ Միացյալ Նահանգները կարող էր դառնալ այդպիսի երկիր, քանի դեռ ես չէի եկել իշխանության գլուխ»,- ասել է նախագահ Թրամփը։ Նա բազմաթիվ անգամներ հանդես է եկել միգրացիոն քաղաքականցության խստացման եւ անօրինական միգրանտների մեծածավալ արտաքսումների օգտին։