«Հրապարակ»․ Արտառոց կետ՝ նոր սահմանադրության նախագծում

«Հրապարակ»․ Արտառոց կետ՝ նոր սահմանադրության նախագծում

Tue, 24 Nov 2026 08:05:01 +0400


Երեկ հրապարակված նոր սահմանադրության նախագծում մի արտառոց կետ էլ կա` հավերժ իշխանություն լինելու ծրագիր ունեցող ՔՊ-ի ցանկությամբ:

Ըստ այդ կետի, ԱԺ ընտրական ցուցակներից երբ թեկնածուներ են տեղափոխվում կառավարություն՝ վարչապետի կամ նախարարի պաշտոնների նշանակվում, կարող են հետագայում ազատվել պաշտոններից ու վերադառնալ խորհրդարան եւ վերականգնել իրենց մանդատը։ Գործող սահմանադրությունը նման հնարավորություն չի նախատեսում՝ անձը եթե մանդատը դնում է եւ գնում գործադիր, դադարում են նրա պատգամավորական լիազորությունները, եւ նա այլեւս չի կարող վերադառնալ ԱԺ, եթե նույնիսկ կամովին ազատվում է գործադիրի պաշտոնից։ Նոր սահմանադրությամբ՝ նախարար նշանակվելու դեպքում պատգամավորի լիազորությունները չեն դադարում, այլ կասեցվում են` որպես կառավարության անդամի կամ կառավարության անդամի պարտականությունները կատարող անձի պաշտոնավարման ամբողջ ընթացքում։ Իսկ ի՞նչ կլինի, եթե պատգամավորական այդ տեղն արդեն տրվել է ցուցակում հաջորդ թեկնածուին։ Այս հարցի պատասխանը նախագծում չկա։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Բացականերին որոշել է պատժել

«Հրապարակ»․ Բացականերին որոշել է պատժել Tue, 24 Nov 2026 08:15:52 +0400 Նոյեմբերի 14-ին Ստեփանավան համայնքի…

11 րոպե ago

«Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը

«Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը Tue, 24 Nov 2026 08:10:12 +0400 Նոյեմբերի 26-ին դատարանը վերջնական…

17 րոպե ago

«Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են

«Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են Tue, 24 Nov 2026 08:00:56…

26 րոպե ago

Փաշինյանի հրաժարականի խոստումը չի կարող քողարկել Սահմանադրության փոփոխության արտաքին պարտադրանքը․ «Միասնության թևեր»

Փաշինյանի հրաժարականի խոստումը չի կարող քողարկել Սահմանադրության փոփոխության արտաքին պարտադրանքը․ «Միասնության թևեր» Tue, 24 Nov…

8 ժամ ago

Իվան Ուրգանտը 1,45 միլիոն եվրոյով բնակարան է գնել Լազուրե ափին

Իվան Ուրգանտը 1,45 միլիոն եվրոյով բնակարան է գնել Լազուրե ափին Mon, 23 Nov 2026 23:55:20…

9 ժամ ago

Քիմ Քարդաշյանի «սադրիչ» ֆոտոսեսիան

Քիմ Քարդաշյանի «սադրիչ» ֆոտոսեսիան Mon, 23 Nov 2026 23:45:21 +0400 Քիմ Քարդաշյանը կրկին հայտնվել է…

9 ժամ ago