Չի կարելի բանավեճի մեջ մտնել Փաշինյանի և նրա սազանդարների հետ

Չի կարելի բանավեճի մեջ մտնել Փաշինյանի և նրա սազանդարների հետ

Tue, 24 Nov 2026 17:15:08 +0400


Դե ինչ, Փաշինյանի կողմից «նոր Սահմանադրության» նախագծի հրապարակումից հետո, սկսվեց դրա հոդվածների և դրույթների շուրջ բուռն քննարկումների փուլը։

Առաջին իսկ տողերից պարզ է դառնում, որ այս իշլանության կողմից առաջարկված սահմանադրությունն իրավական առումով լայն հնարավորություն է ստեղծում Հայաստանի տեղում թուրքամետ մի ագլոմերացիայի ստեղծման համար՝ կամ այլ կերպ ասած. «ճորտապետություն», որի հիմքում ընկած է լինելու (Փաշինյանի կառավարման պարագայում) ամբողջական բռնապետությունը՝ թուրք-ադրբեջանական տանդեմի հովանու ներքո, իսկ դրա անխուսափելի հեռանկարը լինելու է Հայաստանի Հանրապետության լուծարումը։ Սակայն սա առանց այդ էլ ակնհայտ էր։
Իսկ ի՞նչ պետք է անի ընդդիմությունը։

Ամենակարևորը՝ չմտնել իշխանությունների հետ Փաշինյանի սահմանադրության նախագծի դրույթների որևէ «կոնստրուկտիվ» քննարկման մեջ։ Դա կտրականապես անթույլատրելի է։ Փաշինյանն անում է ամեն ինչ, որպեսզի ընդդիմությանը ներքաշի այդ քննարկումների մեջ՝ դրանով իսկ լեգիտիմացնի ամբողջ գործընթացը։
Կրկնում եմ՝ ոչ մի դեպքում չի կարելի դա անել։ Խորհրդարանական ընդդիմությունը չպետք է իշխանությունների կամ անձամբ Փաշինյանի հետ որևէ քննարկման մեջ մտնի, մասնակցի ներկայացված սահմանադրության նախագծի այս կամ այն դրույթի շուրջ բանավեճերին։

Տրամաբանությունը պարզ է. Փաշինյանի նախաձեռնած գործընթացն ի սկզբանե ոչ լեգիտիմ է և հակապետական։ Դա պետության ոչնչացման «ճանապարհային քարտեզն» է։ Հետևաբար, Փաշինյանի իշխանության առաջարկած՝ պետության ոչնչացման մեթոդաբանության և գործիքակազմի քննարկումը կտրականապես անթույլատրելի է։

Սա մոտավորապես նույնն է, ինչ մարդասպանի հետ քննարկել, թե ինչպես և ինչով է նա պատրաստվում սպանել քո ընտանիքին։
Ի պատասխան Փաշինյանի կողմնակիցների կատաղի քարոզչության՝ անհրաժեշտ է հակադրել ոչ պակաս մոլեգին, կատաղի, զանգվածային և համապարփակ հակաքարոզչություն՝ ուղղված հասարակությանը։

Ընդ որում, այդ քարոզչությունը պետք է ուղղված լինի ոչ թե նրա սակավաթիվ հետևորդներին, որոնց հետ, ըստ էության, այլևս խոսելու բան չկա. նրանք վաղուց դադարել են ռացիոնալ մտածել և առաջնորդվում են իրենց հակահայկական «գուրուի» նկատմամբ աղանդավորական «նվիրվածությամբ»։

Աշխատել պետք է հենց սովորական մարդկանց հետ՝ բառացիորեն մատների վրա բացատրելով նրանց, թե ինչ ճակատագիր է Նիկոլ Փաշինյանը պատրաստել իրենց համար՝ «խաղաղության և բարեկեցության» կարգախոսների ներքո։
Չի կարելի, չի կարելի, չի կարելի բանավեճի մեջ մտնել Փաշինյանի և նրա սազանդարների հետ։

Հենց մտնում ես քննարկման մեջ, արդեն սկսում ես սպասարկել նրա օրակարգը։

Եվ այո՛, փաշինյանական «արևմտյան Ադրբեջանի» սահմանադրությունը չի անցնելու։ Չկասկածե՛ք։

Դժվար է լինելու, բայց հայերը կկարողանան պաշտպանել Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը ադրբեջանցիներից, թուրքերից և ներկայիս հայկական իշխանություններից։

Արման Աբովյան

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ոսկին համաշխարհային շուկայում էժանացել է․ ինչքան արժե

Ոսկին համաշխարհային շուկայում էժանացել է․ ինչքան արժե Wed, 25 Nov 2026 20:00:37 +0400 Ոսկու միջազգային…

3 րոպե ago

Նիկոլ Փաշինյանն՝ իշխանության պատանդ

Նիկոլ Փաշինյանն՝ իշխանության պատանդ Wed, 25 Nov 2026 19:45:56 +0400 Հայաստանի ներքաղաքական կյանքն այսօր վերածվել…

17 րոպե ago

Հայաստանում մեկ բան կա փոխելու՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը

Հայաստանում մեկ բան կա փոխելու՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Wed, 25 Nov 2026 19:38:39 +0400 Հայաստանում…

25 րոպե ago

ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Իրանը

ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Իրանը Wed, 25 Nov 2026 19:36:33 +0400…

27 րոպե ago

Ալիևը Փաշինյանի ձեռքով ապամոնտաժում է Հայաստան պետության հիմքերը. Գոհար Մելոյան

Ալիևը Փաշինյանի ձեռքով ապամոնտաժում է Հայաստան պետության հիմքերը. Գոհար Մելոյան Wed, 25 Nov 2026 19:33:02…

30 րոպե ago

Ակնթարթային վճարումային համակարգերն են կատարելագործում

Ակնթարթային վճարումային համակարգերն են կատարելագործում Wed, 25 Nov 2026 19:30:35 +0400 Ռուսաստանի Կենտրոնական բանկն առաջիկայում…

33 րոպե ago