Սահմանափակում է հիբրիդային ավտոմեքենաների ներմուծումը․ հայտնի են քվոտաներն ու ժամկետները
Tue, 24 Nov 2026 17:30:35 +0400
Եվրամիությունը դեկտեմբերի 1-ից նոր սահմանափակումներ կմտցնի հիբրիդային ուժային համակարգ ունեցող ավտոմեքենաների ներմուծման համար։ Նախատեսվում է սահմանել ժամանակավոր քվոտաներ՝ նպատակ ունենալով պաշտպանել եվրոպական ավտոարդյունաբերությունը ներմուծվող մեքենաների թվի կտրուկ ավելացումից։
Եվրահանձնաժողովի հրապարակած որոշման համաձայն՝ ներմուծման թույլատրելի ծավալները հիմնականում կհաշվարկվեն 2025 թվականի ցուցանիշների հիման վրա՝ դրանց ավելացնելով 15 տոկոս։ Միևնույն ժամանակ, եվրոպական շուկայում ավելի քան 2 տոկոս մասնաբաժին ունեցող խոշոր մատակարար երկրների համար կգործեն առանձին սահմանաչափեր։
Մասնավորապես, երեք ամսվա կտրվածքով Չինաստանից Եվրամիություն ներմուծվող ավտոմեքենաների առավելագույն քանակը կկազմի 88 հազար, Ճապոնիայից՝ 78,6 հազար, իսկ ԱՄՆ-ից՝ 8,5 հազար։
Սահմանափակումները ժամանակավոր բնույթ են կրելու և ուժի մեջ կմնան մինչև 2027 թվականի հունիսի 18-ը։ Այդ ընթացքում Եվրահանձնաժողովը պետք է մշակի և որոշում կայացնի ներմուծման մշտական քվոտաների սահմանման հարցի վերաբերյալ։