Վերջնական տարբերակին մենք էլ ենք ծանոթացել մամուլից

Վերջնական տարբերակին մենք էլ ենք ծանոթացել մամուլից

Tue, 24 Nov 2026 22:15:50 +0400


Նոր սահմանադրության նախագծի վերաբերյալ զրուցել ենք Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հասմիկ Ենգոյանի հետ։

– Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը խոստացել էր, որ մինչ հրապարակելը Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամներին տրամադրվելու է նոր սահմանադրության տեքստը: Դուք եւս այդ խորհրդի անդամ եք` ստացե՞լ եք այն, ծանոթացե՞լ եք մինչեւ հրապարակումը։

– Ո՛չ, վերջնական, ամբողջական տարբերակով ես չեմ ստացել, ասեմ ավելին՝ հարցում եմ արել, որպեսզի ներկայացվեն այդ հատվածները, որոնք պատրաստ են կամ քննարկվել են հանձնաժողովի կողմից, հատված-հատված` աշխատանքային տարբերակով արդարադատության նախարարությունը ինձ ուղարկել է, բայց վերջնական տարբերակը ամբողջական դարձրած` ինչպես հանրությունը, այնպես էլ ես տեղեկացել եմ մամուլից։

– Մինչ նախագիծը հրապարակելը իշխանությունը մեղարդում էր ընդդիմությանը, որ քննադատում եք մի բան, ինչը չեք տեսել, եւ հակադարձում էին, որ միգուցե նաեւ ընդդիմությանը ձեռնտու փոփոխություններ կան։ Դուք գտե՞լ եք նոր սահմանադրության մեջ իրենց մատնանշած դրույթները։

– Մի կողմից արդարադատության նախարարությունն ասում էր, թե ի՞նչ գիտեք նախաբանը ի՞նչ տեսք է ունենալու, միգուցե չենք հանում նախաբանից Անկախության հռչակագիրը, բայց դրան զուգահեռ Ազգային ժողովում հնչած հարցերին ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ այո՝ հանելու ենք, եւ հաստատում, որ դա Ալիեւի պահանջն էր, որ կարող է ապացուցել, որ դա վերջին պահանջն է, մի հատ կքննարկի, երաշխիք կբերի Ալիեւից ու կասի։ Այսինքն, այն, որ պիտի հանվեր, արդեն ամենաբարձր մակարդակով այդ փաստը հաստատվել էր, երբ որ մեզ ասում են` այո, հանելու ենք, ինձ թվում է տեսնելու անհրաժեշտությունն արդեն դառնում էր երկրորդական, իսկ հրապարակելուց հետո այն, ինչ Փաշինյանը հայտարարել էր` հաստատվեց։ Այո, նախաբանը հանվել է, բացի նախաբանը հանվելուց որպես իրավաբան ասեմ, որ Սահմանադրությունը դարձել է բռնապետական, հետադիմական, մարդու իրավունքները սահմանափակվել են։ Ես շատ ցավում եմ, քանի որ երբ 2018թ-ին Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, հայտարարեց, որ գործող սահմանադրությունը ժողովրդավարությունը սահմանափակող սահմանադրություն է եւ իր օրակարգը դարձրեց ավելի լավ, ժողովրդավարական սահմանադրության ընդունումը։

– Փաշինյանի իշխանության գալու ժամանակ Սահմանադրության փոփոխությունը քննարկվում էր սուպերվարչապետության վերացման համատեքստում, իսկ վերջին տարիներին այդ մասին խոսք անգամ չի եղել։

– Այո, այն ժամանակ Անկախության հռչակագրի մասին ընդհանրապես խոսք չի եղել, խոսքը եղել է կառավարման ձեւը, ընտրական համակարգը վերանայելու, ավելի ժողովրդավարացնելու; Բայց հիմա ունենք լրիվ հակառակ իրավիճակ, քանի որ ոչ միայն սուպերվարչապետական համակարգը չվերանայվեց, այլ նաեւ սահմանափակվեցին մարդու իրավունքները, կուսակցության գործունեությունը, այսինքն, ցանկացած իրավունք օրենքը թույլ է տալիս տարբեր հիմքերով սահմանափակել։ Օրինակ, ամենակարեւոր սկզբունքներից մեկը քրեական իրավունքի ոլորտում վատթարացնող նորմի հետադարձ ուժն է։ Դա միջազգայնորեն ճանաչված նորմ է եվրոպական կոնվենցիան հստակ սահմանում ունի, որ եթե մարդու վիճակը վատթարանում է, քրեական օրենքը հետադարձ ուժ չունի, իսկ հիմա նախատեսել են սահմանադրության նոր օրինագծով, որ օրենքով նախատեսված դեպքերում կարող է տրվի նաեւ հետադարձ ուժ։ Ու այսպես կարող եմ բերել բազմաթիվ նորմեր, որոնք ցույց կտան բռնապետական կարգը։ Օրինակ, դատավորների քննութուն է սահմանվել, բոլոր դատավորները դառնում են ժամանակավոր պաշտոնակատար, Ազգային ժողովը ձեւավորում է հանձնաժողով, որն էլ որոշում է՝ որ դատավորը մնա պաշտոնի, որը՝ ոչ։ Այսինքն, որին ուզեն՝ կթողնեն, որին չէ՝ կհանեն։

– Ունենք մի իրավիճակ, երբ Փաշինյանը հայտարարեց, որ Սահմանադրության հանրաքվեից հետո երկու դեպքում էլ կհեռանա իշխանությունից, բայց տեսնում ենք Սահմանադրության նախագիծ, որով կարելի է ասել բռնապետություն է հաստատվելու երկրում։ Եթե մտադիր է հեռանալ, «ո՞ւմ հագով է կարել այս կոստյումը»։

– Սա հերթական մանիպուլյացիան է, ամեն եղանակով փորձում է համոզել ընդդիմությանը, որպեսզի մենք համաձայնվենք եւ նշանակենք սահմանադրական հանրաքվե, բայց մենք չենք քվեարկելու կողմ։

– Համոզվա՞ծ եք, որ ընդդիմությունից պահանջվող 6 ձայնը` ճնշումների կամ այլ ճանապարհով չի կորզի իշխանությունը։

– Ես հայտարարել եմ, որ վստահ եմ` ոչ, չեն կարող ստանալ այդ ձայները։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Գողերը ներխուժել են արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի կալվածք

Գողերը ներխուժել են արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի կալվածք Wed, 25 Nov 2026 23:05:13 +0400…

13 րոպե ago

ԱՄՆ-ն նախատեսում է բարձրացնել մի շարք երկրներից ներկրվող ապրանքների մաքսատուրքերը

ԱՄՆ-ն նախատեսում է բարձրացնել մի շարք երկրներից ներկրվող ապրանքների մաքսատուրքերը Wed, 25 Nov 2026 23:00:35…

18 րոպե ago

Փաշինյանի Ռուսաստան այց, Սահմանադրության նախագծի շուրջ ընդդիմության և իշխանության հակադարձումներ

Փաշինյանի Ռուսաստան այց, Սահմանադրության նախագծի շուրջ ընդդիմության և իշխանության հակադարձումներ Wed, 25 Nov 2026 22:56:41…

22 րոպե ago

«Առաջարկում եմ ներկայիս նախագիծը համադրել Արցախի Սահմանադրության հետ». Գևորգ Դանիելյան

«Առաջարկում եմ ներկայիս նախագիծը համադրել Արցախի Սահմանադրության հետ». Գևորգ Դանիելյան Wed, 25 Nov 2026 22:43:27…

35 րոպե ago

Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանն ավարտել են համատեղ զորավարժությունը

Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանն ավարտել են համատեղ զորավարժությունը Wed, 25 Nov 2026 22:30:31 +0400 Թուրքիայի…

48 րոպե ago

Սեդա Մելքոնյանը` ամուսնու մասին

Սեդա Մելքոնյանը` ամուսնու մասին Wed, 25 Nov 2026 22:08:40 +0400 Latest news from Հրապարակ ©…

1 ժամ ago