Դժգոհ են բոլորը

Դժգոհ են բոլորը

Wed, 25 Nov 2026 09:00:29 +0400


Երկրում դժգոհության ահռելի կուտակում կա` բոլորը բոլորից դժգոհ են: Շարքային քաղաքացիները դժգոհ են իշխանությունից, որ երկիրը բերել հասցրել է մի կետի, երբ պետության մայր օրենքն է փոխում` մեր թշնամիների պատվերով: Դժգոհ են ընդդիմությունից, որ չկարողացան իշխանափոխություն անել եւ երկրում նորմալ իշխանություն ձեւավորել կամ գոնե ինչ-ինչ հարցերում փոփոխություններ իրականացնել: Ընդդիմությունը դժգոհ է ժողովրդից, որ գնաց եւ ձայն տվեց պարտված ու երկիրն այս վիճակին հասցրած թիմին, հիմա էլ փողոց դուրս չի գալիս` հեղափոխություն չի անում, չի աջակցում իրեն` հեղափոխություն անելու հարցում: Իշխանությունն էլ է դժգոհ ընդդիմությունից, որ թույլ չի տալիս սահմանադրությունը փոխել, խանգարում է իր ծրագրերի լիարժեք ու անարգել իրականացմանը: Դժգոհ է նաեւ Արեւմուտքից, որը լիարժեք աջակցություն չի ցուցաբերում` ֆինանսի, անվտանգային երաշխիքների, իրենց խանգարողներին պատժելու տեսքով: Դժգոհ է Ռուսաստանից, որը սանկցիաներ է կիրառում Հայաստանի հանդեպ, պահանջներ դնում: Իշխանությունը դժգոհ է նաեւ հասարակությունից, որն ընդդիմության «գլուխները չի ջարդում», իրենց է երբեմն քննադատում, պահանջներ է ներկայացնում` չգնահատելով այն «տիտանական ջանքերը», որով իրենք փորձում են երկիրը ցնցումներից զերծ պահել եւ վերջնական խաղաղություն հաստատել: Դժգոհության, մուննաթի, ատելության, չարության այս ահռելի կուտակումը երկրում թույլ չի տալիս, որ ամեն մեկը զգա իր մեղքի ու պատասխանատվության բաժինը, օբյեկտիվ լինի սեփական քայլերի ու գործողությունների նկատմամբ: Այս բոլոր դերակատարներից միայն ժողովուրդն է, որ իրավունք ունի դժգոհ լինել ե՛ւ իշխանություններից, ե՛ւ ընդդիմությունից, ե՛ւ իր կյանքի որակից ու պահանջներ ներկայացնել բոլորին:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ». Եվրոպական ընտանիքում չեն շտապում ընդունել ՔՊ-ին

«Հրապարակ». Եվրոպական ընտանիքում չեն շտապում ընդունել ՔՊ-ին Wed, 25 Nov 2026 08:45:16 +0400 Դեռեւս անցյալ…

19 րոպե ago

«Հրապարակ»․ Ով է ուղեկցելու Փաշինյանին

«Հրապարակ»․ Ով է ուղեկցելու Փաշինյանին Wed, 25 Nov 2026 08:20:58 +0400 Ամիսներ առաջ գրել էինք,…

43 րոպե ago

«Հրապարակ»․ Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում

«Հրապարակ»․ Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում Wed, 25 Nov 2026 08:15:29 +0400 Նախօրեին սահմանադրության…

49 րոպե ago

«Հրապարակ»․ Զինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել

«Հրապարակ»․ Զինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել Wed, 25 Nov 2026 08:10:10 +0400 Նոյեմբերի…

54 րոպե ago

«Հրապարակ»․ Կուսակիցները եւս անակնկալի են եկել

«Հրապարակ»․ Կուսակիցները եւս անակնկալի են եկել Wed, 25 Nov 2026 08:05:56 +0400 Թեպետ հայտարարվում էր,…

58 րոպե ago

«Հրապարակ»․ Նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից

«Հրապարակ»․ Նեղացել է ՔՊ-ից ու Սուրեն Պապիկյանից Wed, 25 Nov 2026 08:00:35 +0400 Ստեփանավանի համայնքապետի…

1 ժամ ago