«Հրապարակ». Մերժելով ՔՊ-ի առաջարկը՝ ընդդիմությունը պետք է ինքն օրակարգ ձեւավորի

«Հրապարակ». Մերժելով ՔՊ-ի առաջարկը՝ ընդդիմությունը պետք է ինքն օրակարգ ձեւավորի

Wed, 25 Nov 2026 11:45:00 +0400


«Սահմանադրությունն իրավաքաղաքական փաստաթուղթ է։ Իշխանական ուժը կատարել է քաղաքական առաջարկ, որն ընդդիմությունը մերժել է։ Մերժել է հստակ ու աներկբա։ Էլ իմաստը ո՞րն է՝ քննարկելու իշխանական ուժի քաղաքական առաջարկի կարեւոր բաղկացուցիչը հանդիսացող տեքստը (է՛ս կա, է՛ս չկա, է՛ս ա փոխվել, է՛ս ա մնացել եւ այլն)․․․»,- գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Նոր սահմանադրության նախագիծը, որն ընդդիմությունն անվանել է «ալիեւյան սահմանադրություն», Բաքուն արդեն բարձր է գնահատել, հատկապես հաշվի առնելով Անկախության հռչակագրին հղման բացառումը։ Մելիքյանի տեսակետը կիսում են նաեւ խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները, մի շարք այլ իրավապաշտպաններ, քաղաքական գործիչներ, հանրության ներկայացուցիչներ։ Փաստորեն, հասարակության մեջ կոնկրետ դիսկուրս է առաջացել․ մի կողմից հարց է ծագում՝ ինչո՞ւ ժողովրդին պարզ ու հանգամանալից չբացատրել մայր օրենքին վերաբերող փաշինյանական ռեժիմի ապազգային թեզերը, դրույթներն ու դրանց կործանարար հետեւանքները, մյուս կողմից՝ հանրության մի հատված պնդում է, որ չարժե անդրադառնալ այդ ամոթալի ու հակաազգային փաստաթղթին, պետք է օգտագործել ընդամենը խորհրդարանում ընդդիմադիր ուժերի տեսակարար կշիռն ու «ոչ» ասել նոր սահմանադրության նախագծին։

Բայց Փաշինյանն իր հայտնի ուղերձում «սողանցք» է թողել` նա պատրաստվում է արտահերթ ընտրություններ անել, եւ, ըստ այդմ, «6 ձայնն ընդդեմ իշխանության նախագծի» օպերացիան կարող է տապալվել արտահերթ ընտրությունների միջոցով, իսկ արդյունքում կարող է նոր՝ իշխանությունների համար ավելի շահեկան խորհրդարան ձեւավորվել, որի պարագայում կլուծվի հանրաքվեի հարցը, արդյո՞ք հանրությունն իրավունք չունի պատշաճ տեղեկանալ իրեն սպառնացող նոր աղետի մասին՝ հաշվի առնելով տխուր նախադեպերը, որ Փաշինյանը չի երկնչի մինչեւ վերջ գնալ, որ ցանկացած գնով հասնի իր ուզածին: Ռուբեն Մելիքյանը պատասխանեց․ «Մենք պնդում ենք, որ հրապարակված տեքստն Ալիեւի պահանջածն է, օտարածին է ու այդ փաստի ուժով՝ մերժելի։ Եվ ընդդիմությունը մերժել է Փաշինյանի քաղաքական առաջարկը՝ նախագծին կողմ քվեարկելու մասով։ Այս պայմաններում տեքստի քննարկումն անտրամաբանական է»։

Այդ դեպքում ի՞նչ է առաջարկում խորհրդարանական ընդդիմությունը` կկարողանա՞ն հարցը դուրս բերել քննարկումների օրակարգից։ Մեր զրուցակիցը նկատեց․ «Հստակեցնեմ՝ բացառելի եմ համարում տեքստի բովանդակության քննարկումը, սակայն տեքստի ծագումնաբանության մասով հանրության հետ աշխատանքին ամենեւին դեմ չեմ։ Եվս մի կարեւոր նկատառում․ ակնկալում եմ, որ, մերժելով ՔՊ-ի առաջարկը, ընդդիմությունը պետք է ինքն օրակարգ ձեւավորի, ինքը մշակի խաղաղության, անվտանգության եւ արդարության իրատեսական հայեցակարգ»։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նախագահի հրամանագրերով 7 դեսպան հետ է կանչվել

Նախագահի հրամանագրերով 7 դեսպան հետ է կանչվել Thu, 26 Nov 2026 15:36:00 +0400 Նախագահի հրամանագրերով…

15 րոպե ago

Ամենամեծ ու վտանգավոր լրտեսը դու ես

Ամենամեծ ու վտանգավոր լրտեսը դու ես Thu, 26 Nov 2026 15:33:55 +0400 Հայ ազգային կոնգրեսի…

17 րոպե ago

Ռուսաստանն Ուկրաինայից ավելին է ցանկանում․ Մերց

Ռուսաստանն Ուկրաինայից ավելին է ցանկանում․ Մերց Thu, 26 Nov 2026 15:30:12 +0400 Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ…

21 րոպե ago

Ով Նիկոլին դեմ է՝ քաղաքացիությունից կզրկվի․․․

Ով Նիկոլին դեմ է՝ քաղաքացիությունից կզրկվի․․․ Thu, 26 Nov 2026 15:15:50 +0400 ՀՀ «հպարտ քաղաքացիները»…

35 րոպե ago

Ալեն Սիմոնյանի հարցին ի պատասխան, թե ինչ պետք է գրել, հուշեմ

Ալեն Սիմոնյանի հարցին ի պատասխան, թե ինչ պետք է գրել, հուշեմ Thu, 26 Nov 2026…

40 րոպե ago

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը Հայաստանում՝ նոյեմբերի 26-ի դրությամբ

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը Հայաստանում՝ նոյեմբերի 26-ի դրությամբ Thu, 26 Nov 2026 15:00:56 +0400…

50 րոպե ago