Սահմանադրության սեւագիրը մի բան է ընդգծում. Փաշինյանը ճիշտ է` «ռադը քաշելու» ժամանակը եկել է

Սահմանադրության սեւագիրը մի բան է ընդգծում. Փաշինյանը ճիշտ է` «ռադը քաշելու» ժամանակը եկել է

Wed, 25 Nov 2026 17:15:14 +0400


Նոյեմբերի 23-ին Փաշինյանը մի քանի լուր եւ իրադարձություն էր իրար խառնել՝ հանրության մոտ տպավորություն ստեղծելու համար, թե ինքը դեռ ջրի երեսին է։ Իրականում, նա այն վիճակում է, այնպիսի արտաքին ճնշումների եւ ներքին մերժման մամլիչի տակ, որ վարչապետի պաշտոնից եւ քաղաքականությունից հեռանալու պահը շատ մոտ է։

Երկուշաբթի Փաշինյանն աղմուկ-աղաղակ էր բարձրացրել, թե իբր TRIPP-ի իրականացումը մտել է գործնական փուլ։ Ինչո՞ւ էր այդ ձեռնածությանը դիմել։ Նրանից, որ Հայաստանի էներգետիկ համակարգը, չգիտես ինչու, Ադրբեջանի եւ Թուրքիայի էներգետիկ համակարգերին միացնելու գաղափարն է քննարկվում։ Խորհրդային ժամանակներում Հայաստանից էլեկտրաէներգիա է վաճառվել Թուրքիային, հիմա էլ կարող է վաճառվել, եւ Հայաստանը դրանից կշահի, բայց դրա համար պետք է նախ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահման բացվի։ Քանի դեռ չի բացվել, թող գլուխ չցավեցնի։ TRIPP-ի շրջանակում էներգետիկ հաղորդակցության թեմա ասպարեզ բերելը Վաշինգտոնի կողմից խելացի եւ հեռատես քայլ է, քանի որ այդ թեման կարելի է տարիներով ծեծել, ԱՄՆ ներգրավվածությունը ՀՀ տնտեսությունում եւ անվտանգային համակարգում շեշտակի ընդլայնել, իսկ երկաթուղային կամ ավտոմոբիլային հաղորդակցության բաղադրիչները գրել սառույցին, ինչն էլ ակնհայտորեն արվում է։

Այնպես որ, TRIPP-ից ավելի ուշագրավ էր Փաշինյանի շոուն՝ սահմանադրության թեմայով։ Այն, ինչ հրապարակել է Փաշինյանն իր բացած կայքում, ավելի ճիշտ կլինի կոչել ոչ թե սահմանադրության նախագիծ, այլ՝ սահմանադրության սեւագիր։ Դա տեքստ չէ, այլ՝ խայտառակություն, որը, հավանաբար, գրել են Փաշինյանի՝ իրավաբանական կամ առհասարակ որեւէ կրթությունից զուրկ օգնական-խորհրդական-քարտուղար(ուհի)ները։ Ինչու եմ վստահ, որ քիչ թե շատ գրագետ որեւէ իրավաբան Փաշինյանի սահմանադրական սեւագրին չի առնչվել, այն պարզ պատճառով, որ սահմանադրություններն այս երկրագնդի վրա` ՄԱԿ-ի կազմավորումից հետո հատկապես, գրվում են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, ՄԱԿ-ի կանոնադրության եւ այլ հիմնարար փաստաթղթերի շարադրանքն ընդօրինակելով։ Յուրաքանչյուր հոդված (հաճախ նաեւ ունենում է վերնագիր) սահմանում է իրավունք կամ ազատություն, կամ վարքի նորմ՝ մեկ կամ մի քանի պարզ, հստակ նախադասությամբ, հնարավորինս միանշանակ ձեւակերպումներով։ Հայաստանի 1995թ. սահմանադրությունը եւ հետագա փոփոխություններն էլ՝ լավ, թե վատ, ընդունելի, թե մերժելի, շարադրման այդ տեխնիկային եւ դրվածքին են հետեւել։

Մինչդեռ Փաշինյանի այս կիսագրագետ տեքստը, որ հրապարակվել է որպես սահմանադրության նախագիծ, ենթաօրենսդրական ակտի տրամաբանություն եւ շարադրանք ունի։ Դիցուք, մի հոդվածում մի քանի տասնյակ կետով իբր իրավունքներ են ամրագրվում, մի քանի հոդված հետո այդ իրավունքների սահմանափակումներ են թվարկվում՝ «x հոդվածի y կետի z նախադասությամբ սահմանված իրավունքը կարող է սահմանափակվել․․․» դարձվածքով։ Դեռ մի կողմ թողած այն, որ իրականում ոչինչ էլ չի կարող սահմանափակվել, քանի որ Նիկոլ Փաշինյանը՝ իր կիսագրագետ կամակատարներով, ոչ մի բան է, որպեսզի «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով» ճանաչված իրավունքները դե յուրե սահմանափակի ՀՀ քաղաքացիների համար, ինչը փորձում է անել։

Այստեղ խնդիրը տեքստի շարադրանքն է ինքնին․ «x հոդվածի y կետի z նախադասությամբ սահմանված իրավունքը․․․»։ Դա ոչ թե սահմանադրությանը, օրենքներին այլ ենթաօրենսդրական ակտերին, դիցուք՝ կառավարության կամ վարչապետի որոշումներին բնորոշ շարադրանք է, որտեղ հոդվածի, կետի, ենթակետի համարն է նշվում՝ առանց բովանդակություն ներառելու։ Այդպես է, քանի որ ենթաօրենսդրական ակտերը մեծ մասամբ բյուրոկրատական ապարատին հասցեագրվող տեխնիկական փաստաթղթեր են՝ ի կատարումն այսինչ օրենքի այնինչ հոդվածի։

Այժմ, քանի որ որպես սահմանադրության նախագիծ՝ նման ենթաօրենսդրական ակտի մակարդակի շարադրանք է ասպարեզ բերվել, օրինաչափ է, որ Վենետիկի հանձնաժողովից դրա մասին կարծիք չեն հարցրել։ Վերջին կարծիքը ՀՀ իրավական ակտերի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի կողմից տրվել է 2025-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի ինչ-որ հոդվածի առնչությամբ, թե որքանով է հոդվածը համապատասխանում իրավական որոշակիության ԵԽ չափանիշներին։

Այն, որ Փաշինյանի սահմանադրության սեւագրի մասին Վենետիկի հանձնաժողովը որեւէ կարծիք չի հայտնել, կարող է ունենալ երկու բացատրություն։ Կա՛մ ոմանք ՀՀ ԱԳՆ-ում, գուցե արդարադատության նախարարությունում, գիտակցել են, որ դա սահմանադրության նախագիծ չէ, նույնիսկ սահմանադրության սեւագիր էլ չէ, այլ բացահայտ անհեթեթություն, որն անհարմար է ուղարկել Վենետիկի հանձնաժողով, կա՛մ էլ ուղարկել են, Վենետիկից ետ են շպրտել իրենց դեմքին, քանի որ նախագիծ հորջորջված այդ սեւագրությունը, նույնիսկ շարադրանքի մակարդակում, սահմանադրության հետ աղերս չունի։

Բովանդակությունն էլ մի այլ թեմա է։ Փաշինյանի սահմանադրական սեւագրի հեղինակներն այնքան են մտասեւեռված ՔՊ-ին եւ Փաշինյանին իշխանությունում պահելու գերխնդրի վրա, որ, դիցուք, ՀՀ ընտրողների համար ցենզ են առաջարկում, թե ում թույլատրեն ընտրության մասնակցել, ում՝ ոչ, դրանով կոպտորեն ոտնահարելով մարդու քաղաքացիական իրավունքները, որոնք երաշխավորված են միջազգային դաշնագրերով եւ անմիջականորեն գործում են Հայաստանի տարածքում` որպես այդ դաշնագրերին միացած պետության։ Մինչդեռ ընտրվողի, պատգամավորության կամ կառավարության անդամի թեկնածության համար չեն դնում խելամիտ որեւէ ցենզ կամ սահմանափակում։

Ըստ Փաշինյանի սահմանադրական սեւագրի՝ ցանկացած տգետ, որ անգամ հանրակրթական դպրոց, համալսարան կամ բուհ չի ավարտել, ոչ մի տեղ չի աշխատել, նույնիսկ հանցագործություն է կատարել, կարող է դառնալ պատգամավոր կամ կառավարության անդամ։ Տգիտության, անպատասխանատվության, կործանարարության ավելի մեծ դրսեւորում հնարավո՞ր է պատկերացնել։

Էլ չասած, թե մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները՝ միջազգային դաշնագրերով երաշխավորված, ինչպես է Փաշինյանի контора-ն փորձում սահմանափակել՝ սկսած անձնական կյանքի անձեռնմխելիության կամ կարծիքի ազատության իրավունքից։ Իրոք՝ խելագար պետք է լինել 21-րդ դարում մարդու իրավունքներ ոտնահարելու նման հավակնություններ փայփայելու, հետո դրանք գրառելու, վերջում էլ կարծելու համար, թե նման խելապակաս սեւագիրը կարելի է կոչել սահմանադրության նախագիծ եւ հանրաքվեի ներկայացնել։ Փաշինյանը ճիշտ է մի հարցում՝ իրոք իր «ռադը քաշելու» ժամանակն է։

Իսկ ինչպես է Փաշինյանի սահմանադրական սեւագիրը սկսվում․ «Մենք՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը․․․»: Դե եկ եւ այս բթամիտներին բացատրիր, որ «Հայաստանի Հանրապետության ժողովուրդ» գոյություն չունի եւ չի կարող ունենալ երբեւէ։ Գոյություն ունի միասնական եւ անբաժանելի հայ ժողովուրդ, եւ գոյություն ունեն Հայաստանի Հանրապետությունում ապրող քաղաքացիներ։ Հետեւաբար, կա՛մ «հայ ժողովուրդը․․․», կա՛մ «մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս․․․»։ Եվ միակ խնդիրը, որը լուծում է սահմանադրության նախագիծ հորջորջված այս հիմար սեւագիրը, այն է, որ ավելի է ընդգծում Փաշինյանի՝ օր առաջ «ռադը քաշելու» անհրաժեշտությունը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել, կա 5 զոհ

Թուրքիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել, կա 5 զոհ Wed, 25 Nov 2026 17:30:09 +0400 Թուրքիայի…

3 րոպե ago

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը Հայաստանում՝ նոյեմբերի 25-ին

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը Հայաստանում՝ նոյեմբերի 25-ին Wed, 25 Nov 2026 17:30:03 +0400 Նոյեմբերի…

3 րոպե ago

Տեղական տուրքերի նոր թանկացումներ․ Չի’ վերջանում քաղաքացու գրպանը մտնելու ժամանակը

Տեղական տուրքերի նոր թանկացումներ․ Չի’ վերջանում քաղաքացու գրպանը մտնելու ժամանակը Wed, 25 Nov 2026 17:20:21…

12 րոպե ago

Գերմանիայում հայ ընտանիքի 5 անդամի են տանը մահացած հայտնաբերել

Գերմանիայում հայ ընտանիքի 5 անդամի են տանը մահացած հայտնաբերել Wed, 25 Nov 2026 17:00:07 +0400…

33 րոպե ago

Բուհ ընդունվելու համար հայոց լեզվի և մաթեմատիկայի գնահատականի պարտադիր շեմը կվերացվի. նախագիծ

Բուհ ընդունվելու համար հայոց լեզվի և մաթեմատիկայի գնահատականի պարտադիր շեմը կվերացվի. նախագիծ Wed, 25 Nov…

39 րոպե ago

Մակրոն, քեզ չեն ներելու

Մակրոն, քեզ չեն ներելու Wed, 25 Nov 2026 16:45:06 +0400 ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը…

48 րոպե ago