Բռնապետության ինստիտուցիոնալիզացումը

Բռնապետության ինստիտուցիոնալիզացումը

Wed, 25 Nov 2026 18:15:56 +0400


Օրվա մամուլը դիտարկելիս ուշադրությունս գրավեց «168.am»-ի ծավալուն հոդվածներից մեկի վերնագիրը: Ահա այն. «Բանակը՝ առանց դասական պաշտպանության, Փաշինյանը՝ գերագույն հրամանատար․ Սահմանադրության նոր նախագծով օրինականացվում է այն, ինչն ապօրինի է արվել»: Քանի որ սովորաբար այդ չափսի հոդվածները միայն աչքի եմ անցկացնում, նույնն արեցի դրա դեպքում: Հատկապես որ հոդվածի վերնագիրն արդեն հուշում էր, թե ինչի մասին է խոսքը: Բայց տողերի վրայով առաջ գնալով նկատեցի մի երևույթ, որ չէր քննարկվում հոդվածում, քանի որ նման նպատակ այն չէր հետապնդում: Դա զինված ուժերի կառավարման հայկական ու անգլիսկան տարբերակների նմանությունն էր: Հատկապես որ վերջերս ստեղծված արտաքին հետախուզության գերատեսչության ղեկավար նշանակված տիկինն, ըստ մեր մամուլի հրապարակումների, ամիսներ շարունակ վերապատրաստվել է Միացյալ Թագավորությունում:

Սկբում դիտարկենք, թե ինչ է նախատեսվում նիկոլաալիևյան սահմանադրությամբ: Հոդված 57-ի առաջին չորս կետերն են՝ բավարարվենք դրանցով: «Զինված ուժերը Կառավարության ենթակայության ներքո են՝ Ազգային ժողովի վերահսկողությամբ (1): Զինված ուժերի գերագույն հրամանատարը վարչապետն է (2): Զինված ուժերի ղեկավարումն իրականացնում է պաշտպանության նախարարը (3): Զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է, որին վարչապետի առաջարկությամբ նշանակում է Հանրապետության նախագահը: Գլխավոր շտաբի պետը ենթակա է պաշտպանության նախարարին (4):

Հոդվածում առկա են նաև ռազմական կա՛մ արտակարգ դրության և կա՛մ տարածքից դուրս ԶՈՒ-ն կիրառելու մասին դրույթներ: Ինչպես նաև ԶՈՒ-ն կիրառելու վերաբերյալ վարչապետի որոշումը չեղյալ հայտարարելու (կառավարության կողմից) մասին դրույթ: Բայց հասկանալի է, որ վերջինը ներառվել է Եվրամիության աչքը մտցնելու համար. տեսե՛ք, տեսե՛ք, թե ինչ ժողովրդավարական դրույթներ ունենք «նոր Հայաստանի Սահմանադրությունում»: Ինչն, իհարկե, վերին աստիճանի պոպուլիզմ է, քանի որ կառավարությունում առյուծի սիրտ կերած քանի՜ անձ կա՞, որ կարող է նման բան կազմակերպել «մեծարգո վարչապետ» Փաշինյանի օրոք:

Հիմա ԱԲ-ի օգնությամբ անցնենք ԶՈՒ կառավարման հայկական ու անգլիական տարբերակների քննությանը: Վերը նշված 4 կետերը հիշատակելով՝ ԱԲ-ին հարց ուղղեցի, թե ներկայացվածն անգլիական տարբերակ չէր լինի, եթե «Հանրապետության նախագահը» արտահայտության փոխարեն գրվեր «թագավորության միապետը»: Ստացա բացասական պատասխան, իսկ երբ հենց իր առաջարկով կատարեց համեմատություն, ստացվեց, որ ավելի շատ նման է, քան տարբերվում է: Մինչ դա ներկայացնելն ասեմ, որ Փաշինյանը հաստատուն քայլերով ընթանում է դեպի Եվրամիություն՝ հասկանալով հանդերձ, որ նրան այնտեղ չեն սպասում: Եթե Հայաստանը գտնվեր ոչ թե Հարավային Կովկասում, այլ եվրոպական աշխարհամասի որևէ անկյունում, խնդիր չէր առաջանա: Ու երկրի տնտեսությունն էլ հատկապես կախված չլիներ Ռուսաստանի հետ փոխհարաբերություններից: ՌԴ-ի առնչությամբ անվտանգության մասին խոսելն էլ այլևս իմաստ չունի, քանի որ Նիկոլի ջանքերով այն զրոյացվել է:

Հիմնական տարբերությունը սահմանադրության գոյությունն է կամ բացակայությունը. այնտեղ առկա են օրենքներ ու ավանդույթներ: Բայց դա քննարկվող հարցի առումով ոչ էական հանգամանք է: Անգլիայում ԶՈՒ գերագույն հրամանատարը դե-յուրե միապետն է, սակայն պրակտիկորեն այդ գործառույթն իրականացնում է վարչապետը: Նիկոլաալիևյան սահմանադրությամբ դա թե՛ պատերազմի և թե՛ խաղաղ ժամանակ լինելու է վարչապետը: Նույնն է բանակի գործադիր ղեկավարումը. մեզանում դա նախարարն է, այնտեղ ոլորտային պետքարտուղարը: Որոշ տարբերություններ են առկա բարձրագույն զինվորական պաշտոնի՝ գլխավոր շտաբի պետի առումով: Նշանակումը նույնն է, սակայն այնտեղ ռազմական գործողությունների պլանավորման հարցում վերջինս ունի որոշակի ինքնուրույնություն: Այստեղ նման բան չկա, քանի որ ինքն անմիջականորեն ենթարկվում է պաշտպանության նախարարին (ՊՆ-ին): Սակայն նրա նշանակման հարցում, ի տարբերություն անգլիականի, ՊՆ-ն հաշվից դուրս է՝ որոշողը վարչապետն է: Ինչը կրկին վկայում է կենտրոնացված կառավարման մասին: Երկու դեպքում էլ ԶՈՒ-ի կառավարման վերահսկողությունը խորհրդարանի վրա է, բայց այնտեղ դա չփաստաթղթավորված ավանդույթ է:

Վերջում չմոռանամ նշելը, որ ԶՈՒ-ի առումով դրույթների տրամաբանությունը վկայում է, որ Հայաստանում բռնապետությունը ստանալու է ինստիտուցիոնալ բնույթ: Այն այսօր էլ առկա է պրակտիկայում, սակայն ամրագրված չէ հիմնական օրենքով: Ու վարչապետի պաշտոնը զբաղեցնողը, բնականաբար, ձգտում է դրա փաստաթղթավորմանը՝ իր իշխանությունը, նախ, հավերժացնելու, իսկ հետագայում այն ընտանիքի որևէ անդամի փոխանցելու նպատակով:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Երգչուհին պատմել է, թե ինչպես է հաղթահարել ալկոհոլից կախումը

Երգչուհին պատմել է, թե ինչպես է հաղթահարել ալկոհոլից կախումը Thu, 26 Nov 2026 20:30:15 +0400…

15 րոպե ago

4,5 տարի քաղաքը ղեկավարում է համայնքապետի պաշտոնակատար

4,5 տարի քաղաքը ղեկավարում է համայնքապետի պաշտոնակատար Thu, 26 Nov 2026 20:15:46 +0400 2022 թ․…

30 րոպե ago

Համբարձումյանի գործով հաղորդում ենք ներկայացրել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատություններին. փաստաբան

Համբարձումյանի գործով հաղորդում ենք ներկայացրել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատություններին. փաստաբան Thu, 26 Nov 2026 20:08:42 +0400…

37 րոպե ago

Դա ինքնիշխան պետության ներքին գործերին անթույլատրելի միջամտություն է․ Զախարովան՝ Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու կոչի մասին

Դա ինքնիշխան պետության ներքին գործերին անթույլատրելի միջամտություն է․ Զախարովան՝ Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու…

38 րոպե ago

300 մլն դրամ, նոր էլեկտրոմոբիլների համար. Կեցցե՛ ՀՀ «հպարտ» հարկատուլ

300 մլն դրամ, նոր էլեկտրոմոբիլների համար. Կեցցե՛ ՀՀ «հպարտ» հարկատուլ Thu, 26 Nov 2026 20:02:22…

43 րոպե ago

Կեղծ խմիչքից թունավորման դեպքեր են գրանցվել

Կեղծ խմիչքից թունավորման դեպքեր են գրանցվել Thu, 26 Nov 2026 20:00:29 +0400 Իրանի տարբեր շրջաններում…

45 րոպե ago