Ալիեւյան սահմանադրության եւ ԹՐԻՓՓ-ի ուղիղ կապը

Ալիեւյան սահմանադրության եւ ԹՐԻՓՓ-ի ուղիղ կապը

Wed, 25 Nov 2026 19:15:15 +0400


Խունտայի պարագլուխը պատահական չէր ալիեւյան սահմանադրության եւ, այսպես կոչված, ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը նույն օրը կազմակերպել։ Այս երկու նախագծերի միջեւ ուղիղ կապ կա․ ալիեւյան սահմանադրության ընդունմամբ Հայաստանը վերածվում է ադրբեջանական տարածքի, ԹՐԻՓՓ կոչվող նախագծի իրականացումը Հայաստանի տարածքի տնտեսական ինտեգրումն է Ադրբեջանի տնտեսական տարածքին։ Դոնալդ Թրամփի խոսքը միայն մի բանի մասին է` նա ողջունում է Հայաստանի փաստացի ոչնչացումը, Հայաստանի ադրբեջանականացումը։ Կարող է հարց առաջանալ․ իսկ ի՞նչ է ստանում ԱՄՆ-ն կամ անձամբ Դոնալդ Թրամփն այդ աջակցության դիմաց, ինչո՞ւ է ԱՄՆ ղեկավարը շահագրգիռ Հայաստանի ադրբեջանականացմամբ։

Ինչպես ասում են ամերիկացիները, անձնական ոչինչ չկա, զուտ բիզնես է։ ԱՄՆ նախագահ Թրամփը Հայաստանի նկատմամբ որեւէ անձնական հակակրանք կամ համակրանք չունի, բայց իր երկրի շահերը, գուցե նաեւ` անձնական, պահանջում են Հայաստանի ոչնչացումը։ Երբ դուք ոչխարի միս եք ուտում, մի՞թե թշնամանք ունեք այդ ոչխարի նկատմամբ, իհարկե` ոչ, ինչ-որ տեղ նույնիսկ երախտագիտություն ունեք։ Եթե մենք թույլ տանք, որ Ադրբեջանն ԱՄՆ աջակցությամբ ուտի Հայաստանը, ոչնչով չենք տարբերվի մատաղացու ոչխարից։

Միացյալ Նահանգներին այս նախագիծը պետք է երկու առումով․ ԹՐԻՓՓ նախագծի իրականացումն ԱՄՆ-ին տնտեսական շահ է ապահովելու, եթե հաջողվի Կենտրոնական Ասիայի երկրների նավթն ու գազն այս երթուղով տեղափոխել Եվրոպա, ԱՄՆ-ն՝ որպես ծրագրի շահառու, ֆինանսական շահ կստանա։ Բացի այդ, տնօրինելով Հայաստանի տարածքով անցնող ենթակառուցվածքները՝ ԱՄՆ-ն նաեւ աշխարհաքաղաքական շահ կստանա, վերահսկողություն կունենա այդ փոխադրումների եւ դրանից կախված երկրների նկատմամբ, ինչպես արդյունահանողների, տեղափոխողների, այնպես էլ վերջնական սպառողների նկատմամբ։ Բայց ավելի հավանական է, որ նախագիծը չիրականանա, եւ ԹՐԻՓՓ-ը դառնա Սյունիքի միջանցք, Հայաստանն Ադրբեջանի կողմից կլանելու նախագիծ, բայց նույնիսկ այդ դեպքում ԱՄՆ-ն իր շահը ստանում է, Դոնալդ Թրամփը ստանում է իր ազգանունը որպես ապրանքային նշան օգտագործելու դիմաց վճարը, ավելի ճիշտ` արդեն ստացել է դրա ավանսը։

Ընդամենը 20 օր առաջ` նոյեմբերի 4-ին, տեղեկություն տարածվեց, որ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը` SOCAR-ը, 1,65 միլիարդ դոլարի ներդրում է կատարում՝ ԱՄՆ-ում ձեռք բերելով ամերիկյան Comstock Resources ընկերության բաժնեմասեր։ Այս ընկերությունը զբաղվում է նավթագազային հանքավայրերի մշակմամբ՝ նավթի եւ գազի արդյունահանմամբ եւ վերամշակմամբ, այդ թվում` բնական գազի հեղուկացմամբ։ Սա ընդամենը նախնական ներդրում է, այսպես կոչված` կանխավճար, որը վճարվել է իր զավթողական քաղաքականությանն աջակցելու դիմաց։ Հետագայում, երբ Ադրբեջանն ԱՄՆ-ի աջակցությամբ իրականացնի, այսպես կոչված, ԹՐԻՓՓ նախագիծը, իսկ իրականում հասնի իր ուզածին եւ միջանցք ստանա Սյունիքով, այդ ներդրումները կարող են էապես մեծանալ։ Մի՞թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատահական էր իր խոսքում խոսում ԱՄՆ-ում կատարվող աննախադեպ 22 տրիլիոնանոց ներդրումային ծրագրերի մասին։ Ի՞նչ կապ ունի ԹՐԻՓՓ-ը ԱՄՆ-ում կատարվող ներդրումների հետ, նա ուղիղ բացահայտում էր, որ այդ ներդրումներն իրականացվում են իր քաղաքականության շնորհիվ, այդ թվում եւ այս կամ վասալ երկրի շահերն ինչ-որ մեկին վաճառելու գնով։

Գործարքն ուղղակի իդեալական է թվում` բոլոր կողմերն ինչ-որ բան են ստանում։ Ադրբեջանը ստանում է Սյունիքի միջանցքը զավթելու եւ Հայաստանը կլանելու հարցում ամերիկյան աջակցություն, ԱՄՆ-ն ստանում է իր տնտեսության մեջ բազմամիլիարդանոց ներդրումներ, զարգացնում է իր տնտեսությունը, ամենայն հավանականությամբ, իր սովորույթի համաձայն, Դոնալդ Թրամփը նաեւ անձնական եկամուտ է ստանում գործարքից, որը, բնական է, չի հրապարակայնացվում։ Իսկ ի՞նչ է ստանում Հայաստանը, Հայաստանը ոչինչ էլ չի ստանում, ընդհակառակը՝ կորցնում է իր ինքնիշխանությունը, կասկածի տակ դնում իր գոյությունը։ Ստացողը խունտայի պարագլուխն է, որը մտածում է, որ օգտագործելով ԱՄՆ նախագահին եւ նրա հեղինակությունը՝ կարող է ճնշում բանեցնել հայ հասարակության եւ Հայաստանի ընդդիմության վրա, որ նրանք ընդունեն ալիեւյան սահմանադրությունը եւ չդիմադրեն Հայաստանի ադրբեջանականացմանը, որի դիմաց Ադրբեջանի նախագահն իրեն կթողնի աշխատել այդ տարածքի կառավարիչ։ Խունտայի պարագլխին թվում է, որ եթե ինքն ասի, որ Թրամփն է ուզում, որ Հայաստանը դառնա Ադրբեջանի ենթակա տարածք, Հայաստանի հասարակությունը եւ ընդդիմությունը չեն համարձակվի դիմադրել, կմտածեն, որ իմաստ չունի դեմ դուրս գալ աշխարհակալ ԱՄՆ-ին։ Սա, իհարկե, աշխատող տարբերակ չէ, քանի որ հայ հասարակությունը եւ Հայաստանի ընդդիմությունը հասկանում են, որ ալիեւյան սահմանադրության ընդունմամբ եւ, այսպես կոչված, ԹՐԻՓՓ-ի իրականացման արդյունքում վերանում է Հայաստանը, այսպիսով՝ նաեւ ընդդիմությունը եւ հասարակությունը։

Ինչ վերաբերում է, այսպես կոչված, ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկին, ապա ոչ մի մեկնարկ էլ չկա, իշխանությունը մի քանի էքսկավատոր էր տարել Մեղրի՝ ինչ-որ շինարարության բեմականացում կազմակերպելու համար։ Այդ էքսկավատորները եւ բանվորներն ինչ-որ անհասկանալի գործողություններ էին կատարում, անհասկանալի, քանի որ ո՛չ խունտայի պարագլուխը, ո՛չ խունտայի հիմնական քարոզչաալիքը, ո՛չ էլ նրանց երգչախմբին միացած՝ Սյունիքում խունտայի ներկայացուցիչ աշխատող Ռոբերտ Ղուկասյանն այդպես էլ չկարողացան ասել, թե ինչ են անում իրենք։ «Գտնվում ենք Մեղրի համայնքում, որտեղ իրականացվում է անկախությունից ի վեր Հայաստանի ամենախոշոր՝ ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը, այս պահին մի քանի հատվածում աշխատանքները մեկնարկել են»,- ասում է խունտայի ներկայացուցիչը։ Աշխատանքները չեն կարող վերացական լինել, եթե մարդիկ ինչ-որ բան են կառուցում, ապա պետք է հստակ լինի, թե ինչ։ Հնարավոր է, որ նրանք չգիտեն՝ ինչ, Ալիեւը հանձնարարել է մաքրել տարածքը խոտից եւ շինաղբից, իրենք էլ կատարում են հրահանգը։

Հայաստանը եւ Հայաստանի տարածքը չպետք է լինեն Ալիեւի ու Թրամփի գործարքի առարկա, Հայաստանը չի կարող դառնալ սրանց միջեւ առեւտուր անելու եւ փող աշխատելու, սեփական երկրի տարածքն ընդլայնելու միջոց, Հայաստանը պետք է ազատագրվի ամերիկյան գաղութարարությունից եւ գաղութային վարչակազմից։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

4,5 տարի քաղաքը ղեկավարում է համայնքապետի պաշտոնակատար

4,5 տարի քաղաքը ղեկավարում է համայնքապետի պաշտոնակատար Thu, 26 Nov 2026 20:15:46 +0400 2022 թ․…

7 րոպե ago

Համբարձումյանի գործով հաղորդում ենք ներկայացրել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատություններին. փաստաբան

Համբարձումյանի գործով հաղորդում ենք ներկայացրել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատություններին. փաստաբան Thu, 26 Nov 2026 20:08:42 +0400…

14 րոպե ago

Դա ինքնիշխան պետության ներքին գործերին անթույլատրելի միջամտություն է․ Զախարովան՝ Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու կոչի մասին

Դա ինքնիշխան պետության ներքին գործերին անթույլատրելի միջամտություն է․ Զախարովան՝ Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու…

15 րոպե ago

300 մլն դրամ, նոր էլեկտրոմոբիլների համար. Կեցցե՛ ՀՀ «հպարտ» հարկատուլ

300 մլն դրամ, նոր էլեկտրոմոբիլների համար. Կեցցե՛ ՀՀ «հպարտ» հարկատուլ Thu, 26 Nov 2026 20:02:22…

20 րոպե ago

Կեղծ խմիչքից թունավորման դեպքեր են գրանցվել

Կեղծ խմիչքից թունավորման դեպքեր են գրանցվել Thu, 26 Nov 2026 20:00:29 +0400 Իրանի տարբեր շրջաններում…

22 րոպե ago

Նկարչին լավ հայրենիք է պետք, տագնապ կա օդում կանգնած. Սամվել Սևադա

Նկարչին լավ հայրենիք է պետք, տագնապ կա օդում կանգնած. Սամվել Սևադա Thu, 26 Nov 2026…

22 րոպե ago