«Վճռաբեկը բացառիկ արագությամբ վարույթ է ընդունել Դավիթ Համբարձումյանի դեմ բողոքները՝ ՏԻՄ ընտրություններից օրեր առաջ»․ Գայանե Պապոյան

«Վճռաբեկը բացառիկ արագությամբ վարույթ է ընդունել Դավիթ Համբարձումյանի դեմ բողոքները՝ ՏԻՄ ընտրություններից օրեր առաջ»․ Գայանե Պապոյան

Wed, 25 Nov 2026 19:26:48 +0400


Փաստաբան Գայանե Պապոյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է հայտարարույուն, որում նշված է․ «Վաղը՝ նոյեմբերի 26-ին, հրավիրում ենք մամուլի ասուլիս, որի ընթացքում մանրամասն կներկայացնենք Դավիթ Համբարձումյանի քրեական գործով առկա մտահոգությունները։

Ստացել ենք ՀՀ վճռաբեկ դատարանի ծանուցումն այն մասին, որ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի և պաշտպանության կողմի վճռաբեկ բողոքների քննության արդյունքում կայացված որոշումը հրապարակվելու է սույն թվականի նոյեմբերի 27-ին։
Հատկանշական է, որ վճռաբեկ բողոքները վարույթ են ընդունվել ս.թ. հոկտեմբերի 19-ին:

Գրեթե տասը տարվա փաստաբանական գործունեության ընթացքում չեմ հանդիպել դեպքի, երբ գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ ներկայացված վճռաբեկ բողոքները քննության առնվեն նման ՌԵԱԿՏԻՎ արագությամբ։

Մտահոգիչ է այն , որ որոշումը հրապարակվելու է Մասիս համայնքի ավագանու ընտրություններից ընդամենը մի քանի օր առաջ։
Այս հանգամանքների համակցությունը պաշտպանության կողմին լուրջ հիմքեր է տալիս մտահոգվելու, որ նման բացառիկ արագությունը կարող է պայմանավորված լինել այնպիսի որոշման կայացման անհրաժեշտությամբ, որը կխոչընդոտի Դավիթ Համբարձումյանի՝ առաջիկա ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը։

Կոչ ենք անում ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորներին՝ հավատարիմ մնալ դատավորի բարձր կոչմանը, զերծ մնալ քաղաքական որևէ ազդեցությունից և որոշում կայացնել բացառապես գործի փաստական հանգամանքների, օրենքի և ՍԵՓԱԿԱՆ ԽՂՃԻ թելադրանքով։

Մամուլի ասուլիսի ժամի և վայրի վերաբերյալ կտեղեկացնենք լրացուցիչ»։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մոնիկա Բելուչին 50 տարեկանում մարտահրավեր է նետել Հոլիվուդին

Մոնիկա Բելուչին 50 տարեկանում մարտահրավեր է նետել Հոլիվուդին Sat, 28 Nov 2026 23:45:29 +0400 61-ամյա…

11 րոպե ago

Ովքեր են տարվա ամենից ոճային զույգերը

Ովքեր են տարվա ամենից ոճային զույգերը Sat, 28 Nov 2026 23:30:06 +0400 Vogue-ի բրիտանական տարբերակը…

27 րոպե ago

Ուկրաինան պատրաստ է Սև ծովում զինադադար հաստատելուն

Ուկրաինան պատրաստ է Սև ծովում զինադադար հաստատելուն Sat, 28 Nov 2026 23:23:42 +0400 Ուկրաինան պատրաստ…

33 րոպե ago

«Ցանկանում էի միլիոնավոր մարդկանց հայր դառնալ». Dolce & Gabbana-ի մոդելը հայտնվել է սկանդալի կենտրոնում

«Ցանկանում էի միլիոնավոր մարդկանց հայր դառնալ». Dolce & Gabbana-ի մոդելը հայտնվել է սկանդալի կենտրոնում Sat,…

41 րոպե ago

Տեսեք, թե ոնց հաշտվեցինք ու արդեն հանգիստ նայում ենք

Տեսեք, թե ոնց հաշտվեցինք ու արդեն հանգիստ նայում ենք Sat, 28 Nov 2026 23:10:55 +0400…

46 րոպե ago

Ինչով է ձկան յուղն օգտակար դիաբետ ունեցողների համար

Ինչով է ձկան յուղն օգտակար դիաբետ ունեցողների համար Sat, 28 Nov 2026 23:00:36 +0400 Ձկան…

56 րոպե ago