Ջեսիկա Ալբայի նախկին ամուսինը նրանից 3,5 միլիոն դոլար է պահանջում
Wed, 25 Nov 2026 22:07:44 +0400
45-ամյա Ջեսիկա Ալբայի նախկին ամուսինը՝ 47-ամյա պրոդյուսեր Քեշ Ուորենը, դերասանուհուց 3,5 միլիոն դոլար է պահանջել։ Ինչպես հայտնում է People-ը, դատարանը պարտավորեցրել է Ալբային նախկին ամուսնուն վճարել ավելի քան 577 հազար դոլար՝ դերասանուհու HonorBar Inc. ընկերության շահույթի բաշխման շրջանակում։ Ավելի վաղ Ջեսիկա Ալբան արդեն 3 միլիոն դոլար էր փոխանցել Ուորենին՝ «ֆինանսական վիճակը հավասարեցնելու» նպատակով։
Նշենք, որ զույգի երեք համատեղ երեխաների (17-ամյա Օնոր Մարիի, 14-ամյա Հևեն Գարների և ութամյա Հեյեսի) համար Քեշ Ուորենն ալիմենտ չի վճարում։ Պրոդյուսերին կանցնի նաև դերասանուհու The Honest Company ընկերության բաժնետոմսերի կեսը՝ վաճառքի սահմանափակ իրավունքով։
Հիշեցնենք, որ 2025 թվականի փետրվարին Ջեսիկա Ալբան Քեշ Ուորենի հետ 16 տարվա համատեղ կյանքից հետո ամուսնալուծության հայց էր ներկայացրել, ինչի արդյունքում զրկվել էր գերհաջողակ նախագծերում նկարահանումներից վաստակած գումարի կեսից։