Աուդիտը բացահայտել է բանակի խնդիրները
Wed, 25 Nov 2026 23:45:48 +0400
Պենտագոնի կողմից իրականացված ներքին աուդիտը բացահայտել է ամերիկյան ցամաքային զորքերում եղած թերացումները։ Մասնավորապես, ինչպես հայտնում է CNN-ը, եթե Չինաստանի հետ Թայվանի հարցով հակամարտություն սկսվի, ապա ամերիկյան զինուժը չի կարողանա ժամանակին իրականացնել զորքերի տեղափոխում Հավայան կղզիներից՝ դեպի հակամարտության պոտենցիալ գոտի։ Աուդիտը բացահայտել է բոլոր խնդիրները, որոնք կապված են ենթակառուցվածքների, սարքավորումների, պարտականությունների բաշխման, օպերատիվ կերպով զորքերի տեղափոխումը կազմակերպելու հարցում ունեցած պատասխանատվությունների հետ։ Աուդիտորները հատկապես մատնանշել են, որ բավարարա քանակությամբ լոգիստիկ սարքավորումներ չկան, եւ բացի այդ՝ անձնակազմն էլ համապատասխան պատրաստվածություն չունի։ Նշենք, որ բացահայտված խնդիրները ԱՄՆ համար չափազանց կարեւոր են, քանի որ Ասիա-Խաղաղօվկիանոսյան ռեգիոնում Հավայան կղզիներն ունեն ռազմավարական նշանակություն։