Փեսան կոչ է արել իր աներոջ հետ հարգալից խոսել
Thu, 26 Nov 2026 18:00:02 +0400
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Միացյալ Նահանգներից անվտանգության երաշխիքներ ստանալու համար, հարկ է, որ հարգալից ու բարեհամբույր կերպով խոսի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Ջարեդ Քուշները՝ Թրամփի աղջկա ամուսինը։
Նա ընդգծել է, որ Թրամփը պետք է որոշի, թե արդյոք համապատասխանում է Կիեւին անվտանգության եւաշխիքների տրամադրումը Միացյալ Նահանգների շահերին։ Հետեւաբար, որպեսզի Թրամփը նման քայլ անի, Զելենսկին պետք է նրա հետ աշխատի կառուցողականության դաշտում, հարգալից եւ քաղաքակիրթ ձեւով։ Նա հավելել է, որ հենց անվտանգության երաշխիքներն են եղել այն հարցը, որին բանակցությունների սկզբում առաջնային կարերություն է տրվել Ուկրաինայի կողմից։ Թրամփը ընդամենը համաձայնել է դիտարկել Ուկրաինային այնպիսի անվտանգության երաշխիքների տրամադրումը, որը ոգով մոտ կլինի ՆԱՏՕ-ի Կանոնադրության հինգերորդ հոդվածին։