Vogue-ը Քոնոր Սթորին ճանաչել է աշխարհի ամենաոճային տղամարդ
Thu, 26 Nov 2026 23:30:48 +0400
Ամերիկացի դերասան Քոնոր Սթորին, որը «Heated Rivalry» սերիալում մարմնավորել է ռուսաստանցու, Vogue ամսագրի կողմից ճանաչվել է աշխարհի ամենաոճային տղամարդը։ Սթորին հայտնվել է ամսագրի առցանց տարբերակի շապիկին և դարձել նորաձևության ֆոտոշարքի հերոսը։
Հարցազրույցում դերասանը խոսել է սոցցանցերում իր հասցեին հնչող քննադատությունների մասին՝ նշելով, որ չի հետևում դրանց և չի փորձում ազդվել ուրիշների կարծիքներից։ Նա նաև ասել է, որ միշտ սիրել է ինքնարտահայտվել հագուստի ու արտաքինի միջոցով, և պատմել է իր պանկ շրջանի մասին, երբ կրում էր երկար մազեր, լայն շորտեր և բարձր հարթակով New Rock կոշիկներ։ Սթորին շարունակում է հետաքրքրվել երաժշտությամբ ու լուսանկարչությամբ՝ դրանք համարելով ինքնարտահայտման ձևեր։