Բաթումիում ֆուտբոլային հանդիպումը վերածվել է թուրք-վրացական սկանդալի

Բաթումիում ֆուտբոլային հանդիպումը վերածվել է թուրք-վրացական սկանդալի

Fri, 27 Nov 2026 11:00:08 +0400


Վրաստանի Բաթումի քաղաքում Եվրոպա լիգայի շրջանակում թուրքական «Բեշիքթաշի» և իսրայելական Բեեր Շեւա քաղաքի «Հապոել» ակումբի ֆուտբոլային ակումբների հանդիպումն ուղեկցվել է բախումներով և ոստիկանության միջամտությամբ։

Միջադեպը տեղի է ունեցել հանդիպման 26-րդ րոպեին, երբ թուրք երկրպագուները տրիբունաներում պարզել են Պաղեստինին աջակցող դրոշներ և «Ազատություն Պաղեստինին» գրությամբ պաստառներ։ Ոստիկանության միջամտությունից հետո երկրպագուների ուղղությամբ տարբեր առարկաներ են նետվել, ինչին ի պատասխան իրավապահները կիրառել են արցունքաբեր գազ։

Վրացական և թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ բախումներ են տեղի ունեցել նաև հանդիպումից առաջ։ Նախնական տվյալներով միջադեպի ընթացքում մի քանի մարդ է ձերբակալվել։

Հանդիպումը, անվտանգության նկատառումներից ելնելով, Ստամբուլից տեղափոխվել էր Բաթում։ Խաղն ընդհատվել է առաջին խաղակեսի ընթացքում և վերսկսվել շուրջ 40 րոպե անց՝ իրավիճակի հանդարտվելուց հետո։ Այն ավարտվել է «Բեշիքթաշի» հաղթանակով 2։1 հաշվով։

Միջադեպը լայն արձագանք է ստացել Թուրքիայում։ Այն դատապարտել են թուրք պաշտոնյաները, քաղաքական գործիչներն ու ֆուտբոլային ակումբները։

«Բեշիքթաշը» դատապարտել է երկրպագուների նկատմամբ ուժի կիրառումը՝ հայտնելով, որ միջադեպի առնչությամբ դիմել է ՈՒԵՖԱ-ին և Բաթումում Թուրքիայի գլխավոր հյուպատոսությանը։ Ակումբի ղեկավարությունը նշել է, որ հետևելու է գործընթացին մինչև բոլոր երկրպագուների անվտանգ վերադարձը Թուրքիա։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել «Բեշիքթաշի» նախագահ Սերդալ Ադալիի հետ՝ տեղեկանալով իրավիճակի մասին և փոխանցելով իր աջակցությունը։

Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուստաֆա Չիֆթչին միջադեպի կապակցությամբ զրուցել է Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլիի հետ՝ պահանջելով ապահովել թուրք երկրպագուների անվտանգությունն ու նրանց վերադարձը Թուրքիա։ Վրացի նախարարի խոսքով՝ Պաղեստինի դրոշները երկրպագուներից վերցրել են ոչ թե Վրաստանի պետական պաշտոնյաները, այլ ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչները։

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը նույնպես հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլիի հետ։ Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցները գտնվել են մարզադաշտում և հետևել թուրք քաղաքացիների անվտանգության ապահովմանն ուղղված գործողություններին։

Թուրքիայի արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքը հայտնել է, որ Վրաստանի արդարադատության նախարար Պաատա Սալիայի հետ քննարկել է միջադեպը՝ պահանջելով ազատ արձակել ձերբակալված թուրք քաղաքացիներին, պաշտպանել նրանց իրավունքները և պատասխանատվության ենթարկել դեպքի մասնակիցներին, գրում է Ermenihaber-ը՝ հղում անելով Անադոլու գործակալությանը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ամանորին քանի՞ օր կհանգստանանք․ 2027 թվականի հունվարի ոչ աշխատանքային օրերը

Ամանորին քանի՞ օր կհանգստանանք․ 2027 թվականի հունվարի ոչ աշխատանքային օրերը Sun, 29 Nov 2026 14:15:36…

12 րոպե ago

Սկսել են օգտագործել իսրայելական տեխնոլոգիաներ՝ ռուսների դեմ գործողություններում

Սկսել են օգտագործել իսրայելական տեխնոլոգիաներ՝ ռուսների դեմ գործողություններում Sun, 29 Nov 2026 14:00:08 +0400 Ուկրաինան…

27 րոպե ago

Ամերիկյան զորքերը կարող են տեղակայման այլ վայրեր տեղափոխվել

Ամերիկյան զորքերը կարող են տեղակայման այլ վայրեր տեղափոխվել Sun, 29 Nov 2026 13:45:41 +0400 Միացյալ…

42 րոպե ago

Արգելել են բժշկական փաստաթղթերում կանանց իրական անուններով նշելը

Արգելել են բժշկական փաստաթղթերում կանանց իրական անուններով նշելը Sun, 29 Nov 2026 13:30:05 +0400 Աֆղանստանի…

57 րոպե ago

Հայրը եւ խորթ մայրը սպանել են երեսնամյա երիտասարդ կնոջը եւ անդամահատել ու թաղել

Հայրը եւ խորթ մայրը սպանել են երեսնամյա երիտասարդ կնոջը եւ անդամահատել ու թաղել Sun, 29…

1 ժամ ago

Հոլիվուդյան դերասանն է ուզում դառնալ ԱՄՆ նախագահ

Հոլիվուդյան դերասանն է ուզում դառնալ ԱՄՆ նախագահ Sun, 29 Nov 2026 13:00:06 +0400 Հոլիվուդյան դերասան…

1 ժամ ago