Խաղաղության իմիտացիայից՝ երաշխավորված խաղաղություն

Խաղաղության իմիտացիայից՝ երաշխավորված խաղաղություն

Fri, 27 Nov 2026 12:27:29 +0400


Խաղաղության իմիտացիայից՝ երաշխավորված խաղաղություն

Հիմնական քաղաքական «ապրանքը», որը Նիկոլ Փաշինյանը վաճառում է Հայաստանի հասարակությանը, խաղաղությունն է, իսկ ավելի ստույգ՝ պատերազմի վերսկսման վտանգը։ Հենց այդ վտանգի շահարկման վրա է խարսխված գործող իշխանության քաղաքական կենսունակությունը։

Չի կարելի փաստացի խաղաղությունը, որն ամրապնդված չէ փոխադարձ պարտավորություններով և գործուն երաշխիքներով, նույնացնել ինստիտուցիոնալ խաղաղության հետ։

Հայ-ադրբեջանական հարաբերություններում ինստիտուցիոնալ խաղաղություն չկա. խաղաղության պայմանագիրը ստորագրված չէ, սահմանազատման և սահմանագծման գործընթացն ավելի քան երկու տարի է՝ կանգ է առել, մշուշոտ են հաղորդակցությունների ապաշրջափակման հեռանկարները։ Չլուծված են մնում Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների և Հայաստանի օկուպացված տարածքների խնդիրները։

Մյուս կողմից՝ հայ-ադրբեջանական խաղաղությունը չի կարող գոյություն ունենալ տարածաշրջանային անվտանգության համակարգից անջատ, առավել ևս, երբ մեր մեծ տարածաշրջանում լարվածությունը հասել է հերթական գագաթնակետին, և Իրանի դեմ ԱՄՆ-ի ու Իսրայելի նոր ռազմական գործողությունների վտանգը միանգամայն իրական է։

Այս համատեքստում առնվազն տարակուսելի է Հայաստանի իշխանությունների շտապողականությունը TRIPP-ի հարցում։ Գլոբալ հակադրության և տարածաշրջանային շահերի բախման պայմաններում այս նախագիծը Հայաստանն աշխարհաքաղաքական առճակատման թատերաբեմի վերածելու լուրջ վտանգ է պարունակում՝ կասկածի տակ դնելով հենց Փաշինյանի հռչակած խաղաղության հեռանկարը։

Հայաստանի ընդդիմությունը, մասնավորապես՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, խորհրդարանական վերջին ընտրություններում հանդես է եկել «Երաշխավորված խաղաղության» թեզով։ Խոսքն ինստիտուցիոնալ, բազմաշերտ երաշխիքների համակարգի մասին է, որի բաղադրիչներին կանդրադառնամ առաջիկայում։

Գործող իշխանությունը հասարակությանը պարտադրում է պատերազմի և խաղաղության միջև ընտրության կեղծ երկընտրանք՝ խաղաղության գաղափարը նույնացնելով սեփական իշխանության վերարտադրության հետ։

Մինչդեռ քաղաքական բանավեճը պետք է ծավալվի խաղաղության այլընտրանքային մոդելների շուրջ։

Մեր հասարակությունը պետք է հնարավորություն ունենա ընտրություն կատարելու ոչ թե պատերազմի և խաղաղության, այլ խաղաղության երկու մոդելների՝ պատերազմի վտանգի մշտական շահարկման վրա կառուցված փխրուն խաղաղության և ինստիտուցիոնալ երաշխիքներով ամրապնդված կայուն խաղաղության միջև։

Հրաչյա Ռոստոմյան

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Որպես երկրի համար մտահոգ արվեստագետներ՝ հնարավոր է դիմենք ընդդիմությանը

«Հրապարակ»․ Որպես երկրի համար մտահոգ արվեստագետներ՝ հնարավոր է դիմենք ընդդիմությանը Fri, 27 Nov 2026 13:15:29…

12 րոպե ago

Իտալիան առայժմ չի աջակցի ԵՄ բազմամյա բյուջեին

Իտալիան առայժմ չի աջակցի ԵՄ բազմամյա բյուջեին Fri, 27 Nov 2026 13:00:54 +0400 Իտալիայի վարչապետ…

26 րոպե ago

ԱԺ-ում ընդդիմադիրների նախաձեռնած արտահերթ նիստը տապալվել է

ԱԺ-ում ընդդիմադիրների նախաձեռնած արտահերթ նիստը տապալվել է Fri, 27 Nov 2026 12:59:45 +0400 ԱԺ արտաքին…

27 րոպե ago

«Հրապարակ». Իրանը ստուգում է իր դեմ ամերիկյան ագահությունը զսպելու Հայաստանի կամքը

«Հրապարակ». Իրանը ստուգում է իր դեմ ամերիկյան ագահությունը զսպելու Հայաստանի կամքը Fri, 27 Nov 2026…

41 րոպե ago

Նոր պատգամավորները Ամերիկան են հայտնագործում

Նոր պատգամավորները Ամերիկան են հայտնագործում Fri, 27 Nov 2026 12:30:28 +0400 Ազգային ժողովի հինգ պատգամավորներ…

57 րոպե ago

«Հրապարակ». Հովսեփ Օրբելու, Վիկտոր Համբարձումյանի կողմից ստեղծված կառույցը չէր կարելի այսպես փոշիացնել

«Հրապարակ». Հովսեփ Օրբելու, Վիկտոր Համբարձումյանի կողմից ստեղծված կառույցը չէր կարելի այսպես փոշիացնել Fri, 27 Nov…

1 ժամ ago