Նոր պատգամավորները Ամերիկան են հայտնագործում
Fri, 27 Nov 2026 12:30:28 +0400
Ազգային ժողովի հինգ պատգամավորներ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 12-ը կմեկնեն ԱՄՆ։ Գործուղման մեկնողների թվում են ԱԺ պատգամավորներ Լուսինե Ավետիսյանը, Գարիկ Սարգսյանը, Լևոն Լևոնյանը, Սևակ Խաչատրյանը և Սյուզաննա Սայադյանը։ Մասնակցելու են ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի կողմից կազմակերպվող «Բաց աշխարհ» ծրագրին՝ «Օրենսդիր մարմնի դերը Միացյալ Նահանգներում» խորագրով։