Քոչարյանը որդուն բարի ճանապարհ է մաղթել
Fri, 27 Nov 2026 14:09:35 +0400
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական նիստի ավարտին անդրադարձել է նաև որդու՝ Ազգային ժողովի պատգամավոր Լևոն Քոչարյանի առաջիկա արտասահմանյան այցին՝ նրան բարի ճանապարհ մաղթելով։
Նշենք, որ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ՝ Լևոն Քոչարյանը նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ը գործուղվելու է Փարիզ։
Պատգամավորը Ֆրանսիայի մայրաքաղաքում կմասնակցի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ «Սպորտում արդյունավետ կառավարման և բարեվարքության» խորհրդարանական դաշինքի նիստին, ինչպես նաև մշակույթի, գիտության, կրթության և լրատվամիջոցների հարցերի հանձնաժողովի աշխատանքներին։