Վերջին անգամ կռիշում ենք տեսել՝ Սարգիս Կառլսոն

Վերջին անգամ կռիշում ենք տեսել՝ Սարգիս Կառլսոն

Fri, 27 Nov 2026 14:39:15 +0400


Խորհրդարանական ընդդիմության նախաձեռնած՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, ինչպես հայտնի է, այդպես էլ չի կայացել։ Նիստի նախաձեռնողներից «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի խոսքով՝ դրա պատճառը ՔՊ-ական պատգամավորների բացակայությունն է, ինչի հետևանքով ընդդիմությունը զրկվել է նախատեսված քննարկումն անցկացնելու հնարավորությունից։

Լրագրողների հետ զրույցում Ղազարյանը կատարվածը որակել է որպես խորհրդարանում տեղի ունեցող լուրջ ապօրինություն՝ հիշեցնելով, որ ԱԺ կանոնակարգ-սահմանադրական օրենքը հանձնաժողովի անդամների առնվազն մեկ քառորդին իրավունք է տալիս արտահերթ նիստ նախաձեռնել և ինքնուրույն սահմանել դրա օրակարգը, օրը և ժամը։

Նրա խոսքով՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի յոթ անդամներից երեքը՝ ինքը, Սյուզաննա Ավետիսյանն ու Քրիստինե Վարդանյանը, օգտվել են այդ իրավունքից՝ առաջարկելով քննարկել պետական պաշտոնյաների գործուղումների հարցը։
Ղազարյանը նշել է, որ նախաձեռնության մասին հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանին տեղեկացրել են դեռևս տասը օր առաջ՝ հնարավորություն տալով մյուս անդամներին համապատասխանեցնել իրենց աշխատանքային գրաֆիկը։ Բացի այդ, պատգամավորի պնդմամբ, հանձնաժողովի անդամները տեղեկացվել են նաև բանավոր։

Սակայն, ինչպես պատմել է ընդդիմադիր պատգամավորը, հանձնաժողովի նախագահից ստացած պատասխանում նշվել է, թե արտասահմանյան գործուղումների վերահսկողությունը հանձնաժողովի լիազորությունների շրջանակում չէ։

Ղազարյանը հեգնանքով է անդրադարձել Խանդանյանի արտասահմանյան այցելություններին՝ նրան անվանելով «Սարգիս Կառլսոն»։

«Սարգիս Խանդանյանին գուցե այս հարցը հետաքրքիր չէ, չի ուզում քննարկել, որովհետև առավոտից երեկո շրջագայությունների մեջ է։ Վերջին անգամ նրան տեսել ենք Բունդեսթագի «կռիշում»․ մի լուսանկար է հրապարակված, որտեղ գտնվում է Բունդեսթագի տանիքին՝ «Սարգիս Կառլսոն»,- նշել է Ղազարյանը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ամանոր և Սուրբ Ծնունդ. քանի՞ օր ենք հանգստանալու այս անգամ, և հունվարի ո՞ր օրերն է օրենքը սահմանում որպես տոն

Ամանոր և Սուրբ Ծնունդ. քանի՞ օր ենք հանգստանալու այս անգամ, և հունվարի ո՞ր օրերն է…

17 րոպե ago

20/05 ընտրատեղամասում ապակեպատ հատվածի մի մասը սպիտակ թղթերով փակել են

20/05 ընտրատեղամասում ապակեպատ հատվածի մի մասը սպիտակ թղթերով փակել են Sun, 29 Nov 2026 17:56:51…

21 րոպե ago

Ծնկի չենք գալու ալիևյան պարտադրանքի առաջ․ ո՛չ ալիևյան սահմանադրությանը

Ծնկի չենք գալու ալիևյան պարտադրանքի առաջ․ ո՛չ ալիևյան սահմանադրությանը Sun, 29 Nov 2026 17:49:24 +0400…

28 րոպե ago

Փաշինյանի բլեֆը կարող է թանկ նստել հենց իր վրա․ Սուրեն Սուրենյանց

Փաշինյանի բլեֆը կարող է թանկ նստել հենց իր վրա․ Սուրեն Սուրենյանց Sun, 29 Nov 2026…

32 րոպե ago

Ինչու քաղաքացու նոր կենսաչափական անձնագիրը չի նույնականացվել

Ինչու քաղաքացու նոր կենսաչափական անձնագիրը չի նույնականացվել Sun, 29 Nov 2026 17:43:33 +0400 Նոր կենսաչափական…

34 րոպե ago

Գոհար Մելոյանը ներկայացնում է ընտրողների թիվը

Գոհար Մելոյանը ներկայացնում է ընտրողների թիվը Sun, 29 Nov 2026 17:31:40 +0400 Սպիտակ համայնքի ավագանու…

46 րոպե ago