Դատախազությունը «Հրազդան» մարզադաշտը բռնագանձելու վերաբերյալ հայցադիմումներ է ներկայացրել դատարաններ

Դատախազությունը «Հրազդան» մարզադաշտը բռնագանձելու վերաբերյալ հայցադիմումներ է ներկայացրել դատարաններ

Fri, 27 Nov 2026 15:46:39 +0400


Գլխավոր դատախազությունը պետական գույքի մասնավորեցման գործարքներով ստանձնած պարտավորությունների ոչ պատշաճ կատարման հիմքով երկու հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն և Սնանկության դատարաններ՝ պահանջելով բռնագանձում տարածել «Հրազդան» մարզադաշտի և դրան կից մի շարք անշարժ գույքերի վրա։

Մասնավորապես՝

1. Գլխավոր դատախազությունը հայցադիմում է ներկայացրել Սնանկության դատարան՝ պահանջելով բռնագանձում տարածել «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲ ընկերությանը պատկանող՝ Երևան քաղաքի Հրազդանի կիրճ 4/1 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա։

Հայցի հիմքում դրվել է այն հանգամանքը, որ պետական գույքի մասնավորեցման պայմանագրով գնորդը ստանձնել է 2 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրում կատարելու պարտավորություն, որի պատշաճ կատարումը գնորդի կողմից ներկայացված հաշվետվություններով և դրանցում արտացոլված ծախսերը հիմնավորող փաստաթղթերով չի հաստատվել։
Սնանկության դատարանը 2026 թվականի նոյեմբերի 13-ին հայցադիմումն ընդունել է վարույթ։

2. Գլխավոր դատախազությունը հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Պետական գույքի կառավարման կոմիտեի, «Եվրոպարկ» առևտրի կենտրոն ԲԲ և «Սոլիդիուս» ՓԲ ընկերությունների՝ «Եվրոպարկ» առևտրի կենտրոն ԲԲ ընկերությանը պատկանող՝ Երևան քաղաքի Աթենքի փողոց 10/2 հասցեում գտնվող անշարժ գույքի, ինչպես նաև «Սոլիդիուս» ՓԲ ընկերությանը պատկանող՝ Երևան քաղաքի Հրազդանի կիրճ 4/2 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա բռնագանձում տարածելու պահանջով։

Այս հայցի հիմքում դրվել է պետական գույքի մասնավորեցման գործարքով սահմանված պայմանները ընկերությունների կողմից պատշաճ կատարված չլինելու հանգամանքը։

Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի նոյեմբերի 9-ին հայցադիմումն ընդունել է վարույթ և կիրառել հայցի ապահովման միջոց։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ձերբակալվել է համաշխարհային հռչակ ունեցող դիջեյը

Ձերբակալվել է համաշխարհային հռչակ ունեցող դիջեյը Fri, 27 Nov 2026 16:30:46 +0400 Թուրքիայում թմրանյութերի հետ…

2 րոպե ago

Երեկ Ադրբեջանի հացից հրաժարվելն էր հերոսություն, այսօր՝ հաց բերելը․․․

Երեկ Ադրբեջանի հացից հրաժարվելն էր հերոսություն, այսօր՝ հաց բերելը․․․ Fri, 27 Nov 2026 16:15:58 +0400…

17 րոպե ago

ՖԻՖԱ-ի գաղտնի փաստաթղթերը հայտնվել են հաքերների ձեռքում․ հայտնի են մանրամասները

ՖԻՖԱ-ի գաղտնի փաստաթղթերը հայտնվել են հաքերների ձեռքում․ հայտնի են մանրամասները Fri, 27 Nov 2026 16:00:13…

33 րոպե ago

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը Հայաստանում՝ նոյեմբերի 27-ին

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը Հայաստանում՝ նոյեմբերի 27-ին Fri, 27 Nov 2026 15:45:16 +0400 Դոլարի,…

48 րոպե ago

Ընդամենը 37 տարեկան էր․ քաղցկեղը խլել է Իսլանդիայի հավաքականի նախկին դարպասապահի կյանքը

Ընդամենը 37 տարեկան էր․ քաղցկեղը խլել է Իսլանդիայի հավաքականի նախկին դարպասապահի կյանքը Fri, 27 Nov…

1 ժամ ago

ԲՀԿ-ն դիմել է ՍԴ և ՄԻԵԴ՝ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները վիճարկելու համար

ԲՀԿ-ն դիմել է ՍԴ և ՄԻԵԴ՝ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները վիճարկելու համար Fri, 27 Nov…

1 ժամ ago