ՏԻՄ ընտրությունների քարոզչությունն ավարտվում է այսօր
Fri, 27 Nov 2026 21:28:31 +0400
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հիշեցնում է, որ նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունն ավարտվում է նոյեմբերի 27-ին՝ ժամը 24։00-ին։
Քվեարկության նախորդ օրը և քվեարկության օրը՝ մինչև ժամը 20։00-ն, քարոզչությունն արգելվում է։ Քարոզչության արգելքի խախտումը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 500-700-ապատիկի չափով։
ԿԸՀ-ն նաև հորդորում է քվեարկության օրը ուշադրություն դարձնել հագուստին՝ խուսափելով ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի հետ ասոցացվող խորհրդանիշներից ու տարբերանշաններից, և պահպանել օրենքով սահմանված կարգավորումները։