Նոր մանրամասներ են հայտնի դարձել Քեյթ Միդլթոնի և արքայազն Ուիլյամի տան կողոպուտից
Fri, 27 Nov 2026 22:52:36 +0400
Այս շաբաթ գողերը ներխուժել են Քեյթ Միդլթոնի և արքայազն Ուիլյամի քաղաքից դուրս գտնվող առանձնատուն։ Ինչպես հայտնում է Page Six-ը, ոստիկանությունն արդեն մեղադրանք է առաջադրել երկու կասկածյալի։
Միջադեպը տեղի է ունեցել զույգի քաղաքամերձ նստավայրում՝ Անմեր-Հոլ կալվածքում։ Հանցագործներին որոնելու համար ոստիկանությունը ներգրավել է ծառայողական շներ, անօդաչու թռչող սարքեր և ուղղաթիռ։ Արդյունքում ձերբակալվել են 34 և 32 տարեկան երկու տղամարդիկ։ Քննության վարկածով՝ նրանք գողացել են ճարմանդներ և ժամացույցներ։ Գողացված իրերի արժեքն առայժմ հայտնի չէ։
Միջադեպի պահին Ուելսի արքայազնն ու արքայադուստրը, ինչպես նաև նրանց երեք երեխաները տանը չեն եղել։ Թագավորական ընտանիքին մոտ կանգնած աղբյուրի խոսքով՝ ամուսինները վախեցած են եղել տեղի ունեցածից և չեն կարողացել հավատալ կատարվածին։