ՔՊ-ի առաջին տիկինը կփոխարինի՞ Նիկոլին

ՔՊ-ի առաջին տիկինը կփոխարինի՞ Նիկոլին

Fri, 27 Nov 2026 23:15:38 +0400


Աննա Հակոբյանի ակտիվացումը շատերի մոտ մտահոգություն է առաջացրել, ոմանց մոտ՝ բուռն դժգոհություն։ Սակայն հատկանշական է, որ այդ մտահոգությունների հիմքում նույն վախն է՝ կարո՞ղ է Նիկոլ Փաշինյանից հետո իշխանության գալ նրա կինը՝ «աղջիկ պարոնը»։ Ոմանք այնքան են հիասթափված Նիկոլից, որ չգիտեն՝ որն է ավելի վատ. նա մնա իշխանությա՞ն, թե՞ Աննա Հակոբյանը փոխարինի նրան: Եվ ինչքան էլ աբսուրդ թվա այս հեռանկարը, բոլորը հասկանում են, որ Աննա Հակոբյանի ակտիվացումը պատահական չէ։ Ընտրություններից առաջ նրան, ըստ ամենայնի, հասկացրել են, որ հանրության մի զգալի հատված իր հանդեպ ավելի շատ հակակրանք ունի, քան՝ ամուսնու։ Հենց այդ պատճառով էլ նախընտրական շրջանում բեմադրվեց ամուսնական հարաբերությունների խզում ներկայացումը՝ փորձելով որոշակիորեն մեղմել նրա նկատմամբ ձևավորված բացասական վերաբերմունքը։

Սակայն կարճ ժամանակ հետո հասկացվեց, որ դա իշխանությունը պահելուն ուղղված խորամանկ քայլ էր: Աննա Հակոբյանի պահվածքից տպավորություն է ստեղծվում, որ նա ոչ միայն չի հրաժարվել իշխանական վայելքներից, այլև ավելի մեծ իշխանություն, ավելի մեծ ազդեցություն ունենալու հավակնություններից։ Նա թերևս մտածում է` եթե Նիկոլի նման թերի ու խնդիրներով մեկը կարող է 8 տարի իշխանություն լինել, ես ինչու՞ չեմ կարող: Եվ նրա վերջին ակտիվությունն ուղղված է ոչ միայն հանրությանը, այլև՝ հենց ՔՊ-ականներին, որոնց թեթևի մեջ նաև քննադատում է, հասկացնելով, որ ավելին էլ կարող է, դեռ շատ չի «բացվել»։ Փորձում է ցույց տալ, որ իշխանության ներսում իր խոսքը կարող է ավելի ծանր լինել, քան նախկին կամ ներկա (մարդ չի հասկանում` վերջը ամուսիննե՞ր են) ամուսնու խոսքը, և առաջիկայուն պաշտոն պահելու ցանկություն ունեցողները նախ պետք է անցնեն իր «թրի» տակով։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Սեւանում հաղթում է գործող քաղաքապետը

Սեւանում հաղթում է գործող քաղաքապետը Mon, 30 Nov 2026 01:11:21 +0400 Սեւանում ընտրողների թիվը 27534-ն…

6 րոպե ago

Կույսը, Առյուծը, Երկվորյակը և Աղեղնավորը Թամարա Գլոբայի հորոսկոպում՝ նոյեմբերի 30-ի համար

Կույսը, Առյուծը, Երկվորյակը և Աղեղնավորը Թամարա Գլոբայի հորոսկոպում՝ նոյեմբերի 30-ի համար Mon, 30 Nov 2026…

31 րոպե ago

Սպիտակում ՔՊ–ն մեծամասնություն չի լինի

Սպիտակում ՔՊ–ն մեծամասնություն չի լինի Mon, 30 Nov 2026 00:43:55 +0400 Նախնական հաշվարկներով՝ «Քաղաքացիական պայմանագիր»…

34 րոպե ago

81%՝ ՀՅԴ-ին. Այգեշատում «ազգայինը դեռ պահում են»

81%՝ ՀՅԴ-ին. Այգեշատում «ազգայինը դեռ պահում են» Mon, 30 Nov 2026 00:40:40 +0400 ՏԻՄ ընտրություններում…

37 րոպե ago

Կապանը ՔՊ-ին ջախջախիչ պարտության մատնելուց հետո

Կապանը ՔՊ-ին ջախջախիչ պարտության մատնելուց հետո Mon, 30 Nov 2026 00:34:14 +0400 Latest news from…

43 րոպե ago

Ձայների հաշվարկի ընթացքում թիվ 20/16 ընտրատեղամասը հոսանքազրկվել է

Ձայների հաշվարկի ընթացքում թիվ 20/16 ընտրատեղամասը հոսանքազրկվել է Mon, 30 Nov 2026 00:31:00 +0400 Նոյեմբերի…

47 րոպե ago