Տիեզերքում դատա-կենտրոն կստեղծվի
Fri, 27 Nov 2026 23:55:54 +0400
ԱՄՆ Կապի ֆեդերալ հանձնաժողովը արտոնագիր է տրամադրել Իլոն Մասկի SpaceX ընկերությանը՝ տիեզերք ուղարկել մեկ միլիոն արբանյակ՝ Starmind տվյալների մշակման դատա կենտրոնը տիեզերական տարածության մեջ ստեղծելու համար։ Այս մասին հայտնում է Կապի ֆեդերալ հանձնաժողովը; Սա համարվում է շրջադարձային որոշում, քանի որ առաջին անգամ պատմության մեջ թույլատրվել է դատա-կենտրոն ստեղծել Երկիր մոլորակից դուրս՝ տիեզերական տարածության մեջ։ Միաժամանակ, Մասկի ընկերությանը թույլատրվել է օգտագործել ռադիոհաճախականության ալիքները՝ ռեզերվային վթարային տելեմետրիայի եւ Starmind-ի արբանյակային կառավարում իրականացնելու համար։