Կոչ ենք անում բոլոր մասիսցիներին չընկրկել ճնշումների առջև. Ընդդիմադիր համախմբում

Կոչ ենք անում բոլոր մասիսցիներին չընկրկել ճնշումների առջև. Ընդդիմադիր համախմբում

Sat, 28 Nov 2026 18:25:08 +0400


Ընդդիմադիր համախմբման հայտարարությունը

Սիրելի՛ հայրենակից, քեզանից փորձում են խլել քո համայնքի ղեկավարին ազատ ընտրելու սահմանադրական իրավունքը:

Ընտրություններից առաջ քաղաքական մրցակիցներին ձերբակալելն ու ազատազրկելը դարձել է գործող ոչ լեգիտիմ իշխանության վերարտադրման հիմնական գործիքը՝ իրավապահ մարմիններն ու դատական համակարգը նեղ կուսակցական շահերին և միահեծան իշխանության հաստատմանը ծառայեցնելու միջոցով։
Այս գործելաոճը կիրառվել է ինչպես համապետական, այնպես էլ ՏԻՄ ընտրությունների ընթացքում և դրանց ավարտից հետո, ինչի հետևանքով այսօր ընդդիմադիր երեք առաջատար ուժերի ղեկավարները գտնվում են անազատության մեջ։
Այն ոչ միայն քանդում է ժողովրդավարությունը, այլև հանգեցնում է անդառնալի մարդկային կորուստների, ինչպես տեղի ունեցավ Արսեն Գևորգյանի դեպքում։

Ընդդիմադիր համախմբումը, հավատարիմ մնալով նոյեմբերի 5-ի հայտարարության «Ժողովրդավարական ազատությունների և իրավունքների վերականգնման» նպատակին,
արձանագրում է՝

Դեկտեմբերի 13-ին Մասիս համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններից օրեր առաջ համայնքապետի ընդդիմադիր թեկնածու Դավիթ Համբարձումյանի ազատազրկումը քաղաքական հետապնդման բիրտ դրսևորում է և ուղղակի միջամտություն ընտրական գործընթացին։ Քաղաքական հետապնդումների բոլոր կազմակերպիչներն ու իրականացնողները պետք է պատասխանատվություն կրեն օրենքի առջև։

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ

Հրավիրում ենք Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունը ժողովրդավարական ինստիտուտների հետևողական ապամոնտաժման և ընտրական իրավունքի կոպտագույն խախտումների վրա՝ ընդգծելով, որ միջազգային հանրության լռությունը շարունակաբար խրախուսում է նոր բռնաճնշումները։

ՄԱՍԻՍԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ
Կոչ ենք անում բոլոր մասիսցիներին չընկրկել ճնշումների առջև, մասնակցել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին և իրենց քվեի միջոցով տալ արժանի պատասխան իշխող ուժի ավտորիտար քայլերին:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Անկախ դիտորդ»-ի դիտարկած 263 տեղամասերից խախտումներ արձանագրվել են 56-ում

«Անկախ դիտորդ»-ի դիտարկած 263 տեղամասերից խախտումներ արձանագրվել են 56-ում Sun, 29 Nov 2026 19:10:18 +0400…

10 րոպե ago

Կշարունակի իր մարդասիրական խաղաղարար գործունեությունը

Կշարունակի իր մարդասիրական խաղաղարար գործունեությունը Sun, 29 Nov 2026 19:00:14 +0400 ԱՄՆ Առաջին տիկին Մելանյա…

20 րոպե ago

Չեմ քվեարկելու…Ալիևի խոսքերին երբեք չեմ հավատացել և չեմ էլ հավատալու

Չեմ քվեարկելու…Ալիևի խոսքերին երբեք չեմ հավատացել և չեմ էլ հավատալու Sun, 29 Nov 2026 18:57:10…

23 րոպե ago

Ե՞րբ կնշվի Սուրբ Զատիկը 2027 թվականին

Ե՞րբ կնշվի Սուրբ Զատիկը 2027 թվականին Sun, 29 Nov 2026 18:45:08 +0400 Հայ Առաքելական Սուրբ…

35 րոպե ago

Ողջունել է Երեւանի եւ Բաքվի միջեւ հաստատված խաղաղությունը

Ողջունել է Երեւանի եւ Բաքվի միջեւ հաստատված խաղաղությունը Sun, 29 Nov 2026 18:30:16 +0400 Էստոնիան…

50 րոպե ago

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 17:00-ի դրությամբ

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 17:00-ի դրությամբ Sun, 29 Nov 2026 18:23:33 +0400 Ժամը 17:00-ի…

57 րոպե ago